Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն Ավստրիայում մի շարք հանդիպումներ է ունեցել

Ապրիլ 09,2015 19:47

Ավստրիայում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանդիպում է ունեցել Ավստրիայի գիտության, հետազոտությունների և արդյունաբերության փոխնախարար, հայ-ավստրիական առևտրատնտեսական հանձնաժողովի համանախագահ  Բեռնադետ Գիրլինգերի և Ավստրիայի գիտության, հետազոտությունների և արդյունաբերության փոխնախարար  Էլմար Փիխլի հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության հետ կապված հարցեր, մասնավորապես  նախարար Արմեն Աշոտյանը ներկայացրել է ՀՀ կրթական համակարգը, բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող միջազգային ծրագրերը, ինչպես նաև  ոլորտում վերջին տարիներին մեկնարկած և նախանշված բարեփոխումները:

Պատասխան խոսքում ավստրիական կողմը շնորհակալություն է հայտնել Արմեն Աշոտյանին, որպես Բոլոնիայի քարտուղարությունը ստանձնած երկրի կրթության նախարարի,  քարտուղարության  իրավասությունների շրջանակներում արդյունավետ աշխատանքների համար։  Հանդիպման ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկվել է նաև առաջիկայում ԵՊՀ ում բիզնես դպրոց բացելու հնարավորությունը և երկու երկրների միջբուհական կապերի ակտիվացման հետ կապված այլ հարցեր: Հանդիպմանը մասնակցել է նաև Ավստրիայում ՀՀ դեսպան, ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Կիրակոսյանը:

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930