Լրահոս
Օրվա լրահոսը

Յակութական մարզաձեւը տարածում է ստացել Հայաստանում (ֆոտոշարք)

Ապրիլ 17,2015 21:11

«Միկա» մարզահամալիրում այսօր կայացավ մաս-ռեսթլինգի «մասթեր» կարգի առաջնություն, որի ընթացքում իրենց ուժերը փորձեցին նաեւ ուժային այլ մարզաձեւերի՝ ձյուդո, մարտեր առանց կանոնների, ծանրամարտ, ըմբշամարտ, բազկամարտ, եռամարտ, ներկայացուցիչներ: Առաջնությունը համատեղ կազմակերպել էին Հայաստանի մաս-ռեսթլինգի ֆեդերացիան եւ բազկամարտի երիտասարդական ասոցիացիան:скачанные файлы (42)

скачанные файлы (43)

Կանանց եւ տղամարդկանց տարբեր քաշային կարգերում հաղթողներին եւ մրցանակակիրներին որոշելուց հետո ֆեդերացիայի նախագահ Արտավազդ Նալբանդյանն Aravot.am-ին ասաց, որ այս միջոցառման հաջող անցկացումը աշխարհի գավաթի երեք փուլերից երկրորդը Երեւանում անցկացնելու հնարավորություն կընձեռի:скачанные файлы (43)

«Այս առաջնության արդյունքներով կկազմավորվի Հայաստանի հավաքականը, որը կնախապատրաստվի Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններին, միջազգային այլ բարձրակարգ մրցումներին», – ասաց Ա. Նալբանդյանը եւ հավելեց, որ չնայած յակութական ծագում ունեցող այս մարզաձեւը վերջերս է ճանաչելի դարձել Հայաստանում, բայց արդեն բավականին լայն ընդունելության է արժանանում:

 Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930