Լրահոս
Օրվա լրահոսը

Կկազմակերպվի համակարգված բուժօգնություն

Ապրիլ 20,2015 17:27

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մոտ կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քննարկվեցին նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ընթացքում բնակչության և մեծաթիվ հյուրերի բժշկական օգնությունը բարձր մակարդակով ու արագ կազմակերպելուն վերաբերող հարցեր։ Նշվեց, որ նախարարության մասնագետները շարունակում են տեղերում ծանոթանալ բժշկական հաստատությունների պատրաստվածությանն` այդ օրերին բժշկական օգնությունը  բարձր մակարդակով և արագ կազմակերպելու համար։ Կարևորվում են ազատ մահճակալների, անհրաժեշտ դեղերի և պարագաների պաշարների առկայությունը, նեղ մասնագետների հերթապահությունների ապահովումը։

Նախարարին զեկուցվեց, որ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ներկայացուցիչները Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության ներկայացուցչի հետ  ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հանդիպում-քննարկումներ են ունեցել Երևանում գործող հյուրանոցային տնտեսությունների մենեջերների, ինչպես նաև տուրիստական կազմակերպությունների պատասխանատուների հետ։ Տրվել է խորհրդատվություն առանձին վարակիչ հիվանդությունների ներբերումը կանխելու ուղղությամբ։ Միաժամանակ քննարկվել են հյուրանոցային տնտեսություններում սանիտարահակահամաճարակային կանոնների, սննդի հատվածում ռեժիմի ճիշտ պահպանման հարցերը։ Ներկայացվել է հյուրանոցներին  կցված պոլիկլինիկաների ցանկը, ինչպես նաև նախարարությունում այդ օրերին գործող թեժ գծի հեռախոսահամարները` անհրաժեշտության դեպքում  արագ արձագանքելու և հյուրերի բժշկական  սպասարկումը պատշաճ կազմակերպելու նպատակով։

Տեղեկացնենք նաև, որ նախարարի հրամանով ապրիլի 23-ին և 24-ին առողջապահության նախարարությունում հերթապահություններ կսահմանվեն։ Իսկ նախատեսվող բազմամարդ բոլոր միջոցառումներին ներկա կգտնվեն նախարարի տեղակալները` անհրաժեշտության դեպքում բուժօգնությունն  արագ  և համակարգված կազմակերպելու նպատակով։

 

 ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930