Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ընդունել է մարզիկ-զինծառայողներին

Ապրիլ 29,2015 14:19 Share

 

ՀՀ պաշտպանության նախարարության մարզիկ-զինծառայողները միջազգային խոշոր մրցաշարերում բազմիցս բարձր են պահել ՀՀ դրոշը, հնչեցրել պետական օրհներգը: Տարբեր երկրների մրցահարթակներում հայ մարզիկ-զինծառայողները շարունակում են մեդալներ նվաճել և բարձր հորիզոնականներ զբաղեցնել:

2015թ. մարտ-ապրիլ ամիսներին պարտադիր ժամկետային զինծառայող հայ մարզիկները մասնակցել են Վրաստանում կայացած ծանրամարտի, Լեհաստանում՝ ազատ ոճի ըմբշամարտի, Քաթարում՝ սպորտային մարմնամարզության, ինչպես նաև Սերբիայում կայացած սամբոյի երիտասարդների առաջնություններին՝ նվաճելով բազմաթիվ ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ:

8550

Միջազգային խոշոր մարզական միջոցառումներին բարձր ցուցանիշներ արձանագրելու, ՀՀ և ՀՀ ԶՈՒ պատիվը բարձր պահելու համար ապրիլի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար  Սեյրան Օհանյանը հայ մարզիկ-զինծառայողներին խրախուսել է արժեքավոր նվերներով և ՊՆ «Վազգեն Սարգսյան» գերատեսչական մեդալներով:

Շնորհավորելով զինծառայողներին բարձր ցուցանիշներ արձանագրելու կապակցությամբ՝ ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ հայկական զինուժը ոչ միայն առօրյա ծառայության ընթացքում, առաջնագծում հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում է կարողանում ապացուցել հայոց բանակի բարձր մարտունակությունը, այլ նաև ֆիզիկական պատրաստության և սպորտի բնագավառներում գրանցած հաջողություններով:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հավաստիացրել է, որ ՀՀ ԶՈՒ ղեկավարությունը այսուհետ ևս լուրջ ուշադրություն է դարձնելու  ֆիզպատրաստության  և սպորտի բնագավառին, համագործակցելու է սպորտային բոլոր կառույցների հետ՝ նպաստելով հայ մարզիկ-զինծառայողների հաջողությունների բազմապատկմանը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել