Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը շնչահեղձ է լինում. փող չկա. «Ժողովուրդ»

Մայիս 05,2015 11:41

Այս տարվա առաջին եռամսյակի պաշտոնական տվյալներով, որոնք հրապարակվել են նախօրեին, Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը, այսինքն՝ արտահանումը եւ ներմուծումը միասին վերցրած, նվազել է 29,5 տոկոսով։ Անցած տարվա առաջին եռամսյակի արդյունքներով Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը կազմել էր 1 միլիարդ 322 միլիոն 518 հազար 600 դոլար, իսկ այս տարվա ցուցանիշը կազմել է 945 միլիոն 142 հազար դոլար։ Ընդհանուր անկումը կազմել է 377 միլիոն 376 հազար 600 դոլար։

Ուշագրավն այն է, որ անկում է արձանագրվել ինչպես արտահանման, այնպես էլ ներմուծման դեպքում։ Այս փաստն ինքնին տխուր է, քանի որ այս տարվա առաջին երկու ամիսների արդյունքները երբ ուսումնասիրում էինք, ակնհայտ էր, որ ապրանքաշրջանառության ընդհանուր անկումը հիմնականում պայմանավորված էր արտահանման ծավալների կտրուկ նվազմամբ։ Սա էլ իր հերթին պայմանավորված է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությամբ, քանի որ այս տարվա սկզբից պարզ դարձավ, որ դեպի ԱՊՀ երկրներ Հայաստանից արտահանումը կտրուկ նվազել է։ Սակայն այսօր արդեն կարող ենք ասել, որ արտահանման անկումն, ինչպես նաեւ տրանսֆերտների պակասելու փաստն արդեն իսկ ազդել է նաեւ Հայաստանի գնողունակության վրա, ինչի արդյունքում ներմուծումը եւս կտրուկ նվազել է։

Մասնավորապես, անցած տարվա առաջին եռամսյակում Հայաստան է ներկրվել 974 միլիոն 529 հազար 300 դոլարի, այս տարի՝ 677 միլիոն 539 հազար 800 դոլարի ապրանք։ Անցած տարվա համեմատ Հայաստանն այս տարի 296 միլիոն 989 հազար 500 դոլարով պակաս ապրանք է ներկրել, կամ նույնն է, թե անկումը կազմել է 30,5 տոկոս։ Իսկ ինչ վերաբերում է արտահանման թվերին՝ 2014-ի առաջին եռամսյակում Հայաստանի տնտեսությունը արտերկիր է վաճառել 347 միլիոն 989 հազար 300 դոլարի ապրանք, իսկ այս տարի՝ 267 միլիոն 602 հազար 200 դոլարի։ Ստացվում է, որ այս տարվա առաջին երեք ամիսներին միայն արտահանման մասով Հայաստան մուտք է եղել 80 միլիոն 387 հազար 100 դոլար, ինչը նշանակում է, որ անկումը կազմել է 23,1 տոկոս։

Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    ,,Ժողովուրդ,,աչքդ լույս,իղձերդ իրականանում են,տնտեսությունը անկում է ապրում:Բայց,թե դրանից դու ինչ? շահ ունես,դժվարանում եմ պատկերացնել…

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031