Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՍԿ-ի ղեկավարը զարմացել է ստուգումների մասին լուրից

Մայիս 08,2015 16:18

Այս տարի առաջին անգամ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչությունն իրականացնում է ռիսկերի վրա հիմնված ստուգումներ ոչ առևտրային կազմակերպություններում:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք նախատեսված են ստուգումներ 10 կուսակցությունում:

Այդ շարքում է նաեւ ՀԱՍԿ-ը:

ՀԱՍԿ-ի ղեկավար Մովսես Շահվերդյանը Aravot.am-ի հետ զրույցում զարմացավ ստուգման լուրից. «Մեզ տեղյակ չեն պահել: Հիմա իմ մեջ հարցեր առաջացան` իսկ դրա անհրաժեշտությունը կա՞: Ինչի՞ համար են այդ ստուգումները, անկեղծ ասած չեմ հասկանում` ինչն են ուզում ստուգել: Կարծես թե նման նախադեպ չկա չէ՞` կուսակցությունները ստուգեն»:

Նա նաեւ չբացառեց, որ հնարավոր է ընդդիմադիր ուղղվածության համար են իրենց կուսակցությունը ընտրել ստուգումների համար. «Մենք միշտ էլ եղել ենք ընդդիմադիր ցանկացած իշխանությանը: Բնական է, որ մեր իշխանությանը  ընդդիմադիր կեցվածքն այնքան էլ դուր չի գալիս: Դա իրենք չեն էլ թաքցնում: Կուսակցության մասին օրենքը, չնայած, իմ կարծիքով, անորակ օրենք է ու կարիք ունի սրբագրման, բայց օրենքով նախատեսված  ամեն ինչ արել ենք, նշված ժամկետներում ներկայացրել ենք համապատասխան հաշվետվությունները կենտրոնական ընտրական հանձնաժողովին եւ հարկային մարմիններին, այն ինչ պահանջվում է: Եթե դրանք պետք ստուգեն, խնդիր չկա, համեցեք: Մեր կուսակցության գործունեությունը միշտ էլ բաց է եղել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031