Լրահոս
Օրվա լրահոսը

Կարապետ Իսրայելյան. Առինջի կլանը պետք է գնա Աբովյանից

Հունիս 07,2015 15:01

«Ժողովրդին մեքենաներով են բերում, այն էլ՝ մասնավոր մեքենաներով»,- լրագրողների հետ զրույցում ասաց Աբովյանի քաղաքապետի թեկնածու, Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Իսրայելյանը:

Նա նշեց, որ մինչեւ երեկո իրավիճակը, եթե այսպես շարունակվի, ապա իրենք շատ գոհ կլինեն. «Առաջին հերթին գոհ կլինենք պետությունից, երկրորդը՝ ժողովուրդը շատ ակտիվ գնում է ընտրության՝ իմ ստացած տեղեկություններով մինչեւ ժամը 11-ը 5000 մարդ մասնակցել է, դա քիչ չէ: Այստեղ իրական ընտրողների առավելագույն թիվը, ինձ թվում է 13-15 հազարը չի անցնի, որովհետեւ ժողովրդի կեսը քաղաքից դուրս է»:

Անդրադառնալով իր հնարավորություններին՝ Կարապետ Իսրայելյանն ասաց, որ չգիտի, թե ինչքան են իր հնարավորությունները: Հարցին, թե ինչո՞ւ է իր թեկնածությունը դրել, նա պատասխանեց. «Ինչո՞ւ են կամակատար բերում մեր վզին փաթաթում, ուժ չեմ գտել մյուս երիտասարդների մեջ, որ իրենց հաղթեն, դրա համար էլ մեջտեղ եմ ընկել»:

Ճշտող հարցին, թե Գագիկ Ծառուկյանի եւ իր սատարած թեկնածուի դեմ է առաջադրվե՞լ. «Առինջի կլանը պետք է գնա մեր քաղաքից, ավարտեցինք, կապ չունի մեր բարեկամությունը: Այս քաղաքը մերն է՝ աբովյանցիներինն է, բոլորինն է, որոնցից մեկը ես եմ: Իսկ իրենք քոչվոր եկվորի պես գալիս են մեզ թալանում, մեզ էլ հետը քաշ տալիս ստրուկ են հա ուզում պահե՞լ, ստրկություն չկա: Իմ նման ըմբոստ մարդիկ, Արթուր Հարությունյանի պես ըմբոստ մարդիկ այս քաղաքում կան նաեւ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930