Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի զարգացման հիմնադրամը մեկնարկում է իր համագործակցությունը Եվրոպական ներդրումային բանկի հետ

Հունիս 15,2015 13:05

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն կատարած աշխատանքային այցի շրջանակում հունիսի 12-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը և ԵՄ-ում ՀՀ առևտրական կցորդ Վարոս Սիմոնյանը հանդիպել են Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) գլխավոր քարտուղար և գործառնությունների հարցերով  տնօրեն Կլաուս Տրոմելի հետ:

Ողջունելով ՀՀ պատվիրակության անդամներին պարոն Տրոմելն ընդգծել է, որ էկոնոմիկայի նախարարը ՀՀ կառավարության առաջին անդամն է, որ  այցելում է ԵՆԲ  և դա շատ խորհրդանշական է։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը կարևորել է Եվրոպական ներդրումային բանկի՝ մեր երկրում իրականացվող ծրագրերի շարժունակությունը, ինչպես նաև ԵՆԲ-ի հետ համագործակցության խորացման հեռանկարները` պայմանավորված Եվրոպական Ներդրումային բանկի և Հայաստանի զարգացման հիմնադրամի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի և ԵՆԲ պաշտոնյաների ներկայությամբ, ԵՆԲ գլխավոր քարտուղարի և Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենի կողմից ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր` Եվրոպական Ներդրումային բանկի և Հայաստանի զարգացման հիմնադրամի միջև:

Երկուստեք ընդգծվել է, որ վերոնշյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ կողմերը վերահաստատում են իրենց հետաքրքրությունն ու կամքը Հայաստանի և Եվրոպական ներդրումային բանկի միջև համագործակցությանը նոր որակ ու բովանդակություն հաղորդելու վերաբերյալ, հայտնում իրենց մտադրությունը բացելու նոր հնարավորություններ ներդրումային ծրագրերի մշակման և ներդրումների ներգրավման, ներքին և արտաքին ֆինանսական աջակցությամբ իրականացվող ծրագրերի համաֆինանսավորման, տեխնիկական օժանդակության, արտահանման դիվերսիֆիկացման և աշխատատեղերի ստեղծման համար։

 

Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930