Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես անձնական հարցեր չունեմ կրթական համակարգում». Արմեն Աշոտյան

Հունիս 20,2015 16:26

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի ընտրությունից հետո ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը լրագրողների հետ ճեպազրույցում չցանկացավ մեկնաբանել քվեարկության արդյունքները. «Դա կարևոր չէ,- ասաց նա.- ավելի կարևոր է, որ բուհի ողջ համակազմը՝ դասախոսները, ուսանողները, համապատասխան ներուժ գտնեն իրենց մեջ և միասին շարունակեն բուհի զարգացման գործընթացը՝ հաշվի առնելով այն մարտահրավերները, որոնք ծառացած են բուհական համակարգի առջև, հաշվի առնելով վերջին ժամանակահատվածում բուհում տեղի ունեցած իրադարձությունները»:

Արմեն Աշոտյանը վստահեցրեց, որ Նախարարությունը միշտ կանգնած է եղել բոլոր բուհերի, հատկապես Պոլիտեխնիկի կողքին: Եվ այդպես էլ շարունակելու է՝ իր իրավասության շրջանակներում: «Ես անձնական հարցեր չունեմ կրթական համակարգում: Դրանք ես լուծում եմ կրթական համակարգից դուրս: Մնացած բոլոր խնդիրները կապ չունեն անձնական հարցերի հետ: Որպես կրթության նախարար՝ ես չեմ գերազանցել ու երբևէ չեմ գերազանցելու իմ լիազորությունները և ոչ մի հարցում: Նորից հիշեցնեմ, որ պարոն Թոքմաջյանն իմ հրամանով է ժամանակին նշանակվել Պոլիտեխնիկի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, իմ նախաձեռնությամբ է այս բուհն իր կարգավիճակը փոխել՝ ՊՈԱԿ-ից վերածվելով հիմնադրամի: Ես երբեք միջանձնայինն ու աշխատանքայինը չեմ խառնել, որովհետև բուհը չի սկսվում և ավարտվում ռեկտորով»,- ընդգծեց Արմեն Աշոտյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930