Լրահոս
Օրվա լրահոսը

Զինված ուժերը համալրվում են երիտասարդ սպաներով

Հուլիս 24,2015 19:31

Հուլիսի 24-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրի նիստերի դահլիճում տեղի է ունեցել ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների` ծառայության հետագա վայրի ընտրության վիճակահանությունը: Վիճակահանությանը մասնակցում էին նաև արտերկրի ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտները:

Զորակոչին զուգընթաց` զինված ուժերը համալրվում են նաև երիտասարդ սպաներով:  Նրանցից շատերը ցանկություն են հայտնել ծառայության անցնել սահմանային զորամասերում: Ըստ հաստատված կանոնակարգի` նրանք, ովքեր նախընտրում են ծառայել սահմանային զորամասերում, իրենք են ընտրում ծառայության հետագա վայրը:

Ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտներին ողջունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ով խաղաղ ծառայություն է մաղթել նորընծա սպաներին ու կարևորել է զինվորական մասնագիտության ընտրության նրանց որոշումը:

Օրեր անց երիտասարդ սպաները կմեկնեն ՀՀ ԶՈւ համապատասխան ստորաբաժանումներ` ստանձնելով հայրենիքի պաշտպանի վեհ առաքելությունը:

Պաշտպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031