Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Ղալումյանը Իջեւանի քաղաքապետի թեկնածու առաջադրվեց ՀՀԿ-ի կողմից

Օգոստոս 14,2015 15:50

Մինչեւ ժամը 18-ը առնվազն  մեկ թեկնածու  կավելանա

Տավուշի  մարզի թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից տեղեկացանք, որ Իջեւանի գործող քաղաքապետ, 42-ամյա  Վարդան Ղալումյանը թեկնածու է  առաջադրվել  սեպտեմբերի 13-ին կայանալիք Իջեւան  համայնքի ղեկավարի ընտրություններում: Նա առաջադրվել է  որպես ՀՀԿ անդամ` ՀՀԿ կուսակցության  Տավուշի տարածքային խորհրդի որոշմամբ : Մեր տեղեկություներով Վ. Ղալումյանը ՀՀԿ անդամ է  դարձել այս տարվա հունիսի կեսից:

Հավելենք,որ Վ. Ղալումյանը   2011թ. նոյեմբերի 13-ին կայացած  համայնքի ղեկավարի ընտրություններում հանդես էր եկել որպես ԲՀԿ անդամ: Նա այդ կուսակցությունից դուրս է եկել  այս տարի՝ Գագիկ Ծառուկյանի  հետ կապված հայտնի դեպքերից հետո:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31