Լրահոս
Օրվա լրահոսը

Swatch եւ Eiffel խանութների ցանցի սեփականատիրոջը հասցրե՞լ են ինքնասպանության. «Ժողովուրդ»

Օգոստոս 18,2015 11:31

Այս տարվա ընթացքում Հայաստանում արդեն երկրորդ գործարարն է ինքնասպան լինում, եւ ավելի ուշ պարզվում է, որ նրանց այս քայլի պատճառը ֆինանսական խնդիրներն են։ Եվ այսպես, օգոստոսի 16-ին Նորքի Այգիներ թիվ 282 ա հասցեում որսորդական զենքով ինքնասպան էր եղել շվեյցարական ժամացույցների հայտնի Swatch եւ Eiffel խանութների ցանցի եւ «Ստալկեր» ֆիրմայի հիմնադիր սեփականատեր Գեորգի Մկրտչյանը։ Դեպքի մասին իրավապահներին հայտնել էր Գեորգիի հայրը։

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Գեորգիի հարազատները եւ ծանոթները չեն հավատում, որ նա կարող էր ինքնասպան լինել։ Ավելին՝ մտերիմների համար տարօրինակն այն է, որ դեպքը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ նա որոշել էր Վրաստանում բիզնես գործունեություն սկսել։ Նրա մտերիմ շրջապատին տանջում է մեկ հարց՝ միգուցե տեղի ունեցածը կա՞պ ունի նրա գործունեության հետ։

«Ժողովուրդ»-ին գործարարի ինքնասպանությունից որոշ մանրամասներ են հայտնի դարձել։ Պարզվում է՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը օրերս 30 միլիոն դրամի չափով տուգանել է նրա ընկերությանը, եւ սա էլ դեռ քիչ է, ըստ շրջանառվող լուրերի՝ ֆինանսների նախարարության քննչական վարչությունը Գեորգի Մկրտչյանի ընկերության մասով հարուցել է քրեական գործ։ Եվ միգուցե գործարարը չի դիմացել ֆինանսական այս ճնշմանը եւ փորձել է տուգանքից խուսափելու համար գնալ այդ ծայրահեղ քայլին։ Ի դեպ, Գեորգին ինքնասպան լինելուց առաջ գրություն էր թողել, որ իր այս քայլի համար ոչ մեկի չմեղադրեն։ Նշենք, որ վերջինս ուներ երեք անչափահաս երեխա։

Ի դեպ, այս տարվա մեջ ֆինանսական խնդիրների պատճառով ինքնասպան եղավ նաեւ «Լեւոն Ամիրխանյան» ՍՊԸ-ի սեփականատեր Աբրամ Ամիրխանյանը։ Վերջինս գրություն էր թողել, եւ ըստ շրջանառվող լուրերի՝ անուններ էր տվել, թե ով իրեն հասցրեց այս քայլին։ Գործարարի ինքնասպանության գործը քննվում է ԱԱԾ-ում։

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31