Լրահոս
Օրվա լրահոսը

Հզոր կինոցանցը ըմբռնումով մոտենալու կոչ արեց

Օգոստոս 22,2015 12:15

Regal Entertainment Group-ը ԱՄՆ-ում ամենախոշոր կինոցանցերից մեկն է, այն 7300 կինոդահլիճ ունի ողջ երկրով մեկ: Վերջերս Regal Entertainment Group-ը իր հաճախորդ կինոսիրողներին հայտարարել է, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ կինոսրահների այցելուները ստիպված են լինելու բախվել որոշ անհարմարությունների հետ, մասնավորապես՝ մանրազնին ստուգվելու են նրանց իրերը եւ պայուսակները:

Ընկերության՝ USA Today -ում հրապարակված հաղորդագրության մեջ նշվում է, որ այդ ամենի նպատակը իրենց հաճախորդների հարմարավետությունն ու անվտանգ կինոդիտումներն են: Նման միջոցառումներ ԱՄՆ-ում վաղուց են անցկացվում ժամանցի վայրերում, սպորտային համալիրներում եւ մարդաշատ հաստատություններում:

Հիշեցնենք, որ օգոստոսի սկզբին Թենեսիի ոստիկանությունը ստիպված գնդակահարեց մի տղամարդու, որն անակնկալ կրակ էր բացել կինոդահլիճում նստածների վրա եւ արցունքաբեր գազ բաց թողել: Նման մեկ այլ միջադեպ էլ Լուիզիանայում է գրանցվել, դարձյալ ինչ-որ քաղաքացի կրակ էր բաց արել կինոհանդիսատեսի վրա՝ արդյունքում սպանելով երկու, վիրավորելով 7 մարդու: Regal Entertainment Group-ը կոչ է արել ըմբռնումով մոտենալ իրենց այդ քայլին:

«Առավոտ» օրաթերթ
21.08..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31