Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյանը արիության դաս անցկացրեց

Սեպտեմբեր 01,2015 11:24

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը իր կնոջ եւ երեխաների հետ սեպտեմբերի 1-ին՝ Գիտելիքի եւ դպրության օրը, այցելեց Երեւանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտացված դպրոց: Նախարարի դստեր համար այսօր դպրոցական առաջին օրն էր:

Սեյրան Օհանյանը աշակերտների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ պաշտպանության նախարարությունը կրթության եւ գիտության նախարարության հետ համատեղ ծրագրեր ունեն, ըստ որոնց հանրապետության բոլոր դպրոցները կցված են զինված ուժերի բոլոր զորամասերին, եւ ՊՆ կենտրոնական ապարատի ողջ ղեկավարական կազմը կցված է հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններին:

«Առաջին զինատեսակներին կամ առաջին զինվորներին, որ դուք՝ առաջին դասարանցիներդ, պետք է տիրապետեք, խելացի իրար կողք դասավորելով, շարադրելով գեղեցիկ մտքեր, գեղեցիկ նախադասություններ կազմեք, որ նաեւ պետք է վերաբերվի անվտանգությանը, դա մեր մեսրոպյան տառերն են: Եվ մեսրոպյան տառերին տիրապետելն է, որ զարգացող եւ ավելի անվտանգ պետք է դարձնի Հայաստանի Հանրապետությունը»,- ասաց նա:

Seyran-Ohanyan-4 Seyran-Ohanyan-3 Seyran-Ohanyan-2 Seyran-Ohanyan-1

1_dasaran-2

Սեյրան Օհանյանը ասաց, որ ցանկանում է աշակերտների հետ արիության դաս անցկացնել եւ խնդրեց լրագրողներին եւ կողմնակի անձանց իրեն աշակերտների հետ միայնակ թողնել: Արիության դասից հետո պաշտպանության նախարարը լրագրողների հետ զրույցում ասաց. «Ես ընտրել եմ արիության այն վառ օրինակները, որոնք որ իրականացվել են ե՛ւ արցախյան ազատամարտի, ե՛ւ այսօրվա բանակի կողմից: Եվ ժողովրդի հետ միասնաբար իրականացնող խնդիրները իրոք օրինակելի են, մեր զինծառայողները եւ սահմանային բնակչությունը իրոք արիության օրինակներ են ցույց տալիս մեր ժողովրդին, որոնցից ոգեւորվելով էլ մեր ժողովրդի ապագան պետք է կառուցենք»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930