Լրահոս
Օրվա լրահոսը

«Առավոտ շուտ, սեպտեմբերի 1, Don’t Worry»

Սեպտեմբեր 01,2015 14:16

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի 2015-2016 նոր ուսումնական տարվա առաջին օրը բացվեց բուհի ուսանողների մասնակցությամբ թատերականացված ներկայացումով: Ուսանողները անուն առ անուն ողջունեցին բոլորին, այդ թվում՝ «անալիտիկ ռեկտորատին, անբասիր դեկանատին, ադմինիստրատիվ ճակատում մասնակցող աչալուրջ գործիչներին, տեխնիկական ասպարեզի հմտագույն մասնակիցներին» եւ որ ամենակարեւորն է՝ «տաղանդաշատ ուսանողներին» ու «բուֆետի Սուսան տոտային»:

taterakan4 taterakan3 taterakan2 taterakan5

Կինոյի եւ թատրոնի ինստիտուտի ռեկտոր Դավիթ Մուրադյանը հենց ինստիտուտի մուտքից ներս մտնողներին ասում էր ՝ շնորհավոր Նոր տարի: Իսկ բեմի վրա նա մանրամասնեց շնորհավորանքի իմաստը. « Ի տարբերություն մնացածի, մենք ունենք այդպիսի հնարավորություն՝ երկու անգամ շնորհավորելու նոր տարին՝ այսինքն՝ սեպտեմբերի 1-ը եւ մյուս նոր տարին»: Իմիջիայլոց եւ ռեկտորը, եւ ուսանողները ներկաներին հիշեցրին, որ լրանում է իրենց բուհի հիմնադրման 70-ամյակը: «Մեր ինստիտուտը 70 տարիների կյանք է ապրել եւ հիմա էլ շարունակում է: Իսկ չծերանալու գրավականը առաջին կուրսեցիների գալն է… Գալիս են ու մեր 70 տարիների բեռն ընկնում է մեր ուսերից եւ նորից դառնում ենք երիտասարդ…Մենք որեւէ մեկին չենք կարող նվիրել շնորհք ու տաղանդ, բայց կարող ենք օգնել, որ շնորհալի մարդիկ դառնան պրոֆեսիոնալ…Իմիջիայլոց, ինչպես տեսնում եք, սովորաբար բեմը բարձր է դահլիճից, իսկ դա խորհրդանշում է, որ արվեստն ավելին է, քան իրականությունը, արվեստը բարձր բեռ է: Արվեստն այդ բարձրությունը բոլորից է պահանջում, լինենք սպիտակահեր մաեստրո, թե երիտասարդ»,-ասաց պարոն Մուրադյանը: Միջոցառման ժամանակ ինստիտուտի պատմության, այնտեղ աշխատած երեւելիների եւ ներկայիս անխոնջ մշակների մասին ֆիլմ ցուցադրվեց:

Ուսանողները երգում էին ճամայկացի ռեգգի երգիչ, երաժիշտ, կիթառահար և կոմպոզիտոր Բոբ Մառլիի հայտնի Don’t Worry, Be Happy հիթը՝ սեփական մեկնաբանություններով, օրինակ՝ «Առավոտ շուտ, սեպտեմբերի 1, Don’t Worry, Be Happy», «Այսօր ընկեր Հեքեքյանի ծնունդն է, Be Happy»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930