Լրահոս
Օրվա լրահոսը

«Եվրատեսիլին» մասնակցության հարցը`խորհրդարանում

Սեպտեմբեր 09,2015 17:27

«Արդյոք արդարացվա՞ծ է այդ մրցույթին մասնակցելը, եթե այն ներկայացնում և նրանում հաղթում են բացասական առումով տարօրինակ ներկայացուցիչներ»,- այսօր խորհրդարանում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը հարց ուղղեց Հանրային հեռուստաընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանին` «Եվրատեսիլ» մրցույթի մասին:

Այսօր ԱԺ կրթության, գիտության և մշակույթի հարցերի մշտական հանձնաժողովում Հանրային հեռուստաընկերության խորհրդի նախագահը ներկայացնում էր Հանրային հեռուստառադիոընկերության 2014 թվականի գործունեության մասին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հաղորդումը:

Ռուբեն Ջաղինյանը նշեց, որ Հանրային հեռուստաընկերությունը եվրոպական հեռուստատեսային շատ լուրջ կառույցի անդամ է, և «Եվրատեսիլն» այդ մեծ շղթայի միայն մի մասն է կազմում. «Չմասնակցելը Եվրատեսիլին սա ուղղակի սխալ կլինի: Եվ հետո միայն Հայաստանում են այդպես հատուկ ուշադրություն դարձնում Եվրատեսիլ մրցույթին, Եվրոպայում դա ընդամենը մի մրցույթ է, որտեղ հավաքվում են տարբեր երկրների ներկայացուցիչներ ու երգում են, այսինքն` այնտեղ շատ հանգիստ են վերաբերում այդ մրցույթին: Մեր մասնակցության նպատակն է՝ զուտ լավ ելույթ ունենանք, լավ ներկայացնենք երկիրը: Մնացածը, թե ո՞ր մասնակիցը ի՞նչ շորով, ի՞նչ մտածելակերպով ու կողմնորոշումով կգա այդ մրցույթին, դա մեր գործը չէ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կարինե says:

    Վայ Բաբուխանյան… Վայ облико морали!!!! Էտ ու՞մ заказ-ն ես կատարում: Չլնի քո շեֆ կիսելյովի…. Բայց կյանքրց հետ ես մնացել: Կիսելյովն արդեն չի ասում, որ Եվրոպան քըխ ա: Հենա եքա արցունքախառը պետիցիա է գրել ու հըլը դատ ու դատաստանի մեջ մտել, որ իրան գեյրոպա թողնեն: Իսկ դու ստեղ ոնց քո պաշտած ռուսը կասեր -выступаешь «большим католиком, чем Папа Римский»

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930