Լրահոս
Օրվա լրահոսը

Խորովածի փառատոնին Սեդրակ Մամուլյանի նախընտրած խորովածն ուրցով գառան միսն էր

Սեպտեմբեր 12,2015 20:07

Այսօր Ախթալայում կայացավ խորովածի 7-րդ փառատոնը, որին մասնակցում էին 23 տաղավարներ: «Beer Academy» գարեջուր արտադրող ընկերությունն էլ ճանաչվեց փառատոնի հաղթող, որը մրցույթին ներկայացրել էր տավարի չալաղաջ:

Xorovaci paraton-2Խորովածը պատրաստած խոհարար Աշոտ Թումասյանը` չբացահայտելով իր խոհարարական գաղտնիքը Aravot.am-ի լրագրողին ասաց, որ բաղադրատոմսը հայկական չէր, որը փոքր ինչ հայկականացրել էր:

Sedrak MamulyanՓառատոնի համակազմակերպիչ Սեդրակ Մամուլյանն այս փառատոնին իր հարազատ գյուղի խորովածն էր հավանել: Մեր այն հարցին, թե այսօրվա ձեր նախընտրած խորովածը ինչով էր առանձնանում, պարոն Մամուլյանը պատասխանեց. «Ես ընդհանրապես գառի միս եմ սիրում եւ ինձ դուր եկավ Խոխմելի գյուղի խորովածը, այս գյուղը նաեւ իմ հարազատ գյուղն է, եւ երեւի այդ էր պատճառը, որ նրանք միշտ պատրաստված են եւ մասնակցում են միջոցառմանը»:

Գառան խորովածը Խոխմելիի ուրցով համեմված, ըստ Սեդրակ Մամուլյանի, մնացած տարածաշրջանի ուրցի համերից տարբերվում է նրանով, որ այն նաեւ կիտրոնահամ է: «Մենք կարող ենք ներկայանալ աշխարհին մեր բնաշխարհում աճած բույսերից ստացված համեմունքներով, քանի որ մեր երկիրն ունի տարբեր բնակլիմայական գոտիներ, որը հնարավորություն է տալիս նույն խոտաբույսը տարբեր տարածաշրջաններում տարբեր համ ու բույր ունենա, որը կերակուրին յուրօրինակ համ է տալիս»:

Պարոն Մամուլյանի խոսքերով, եթե ամեն տարի խոհարարներին հորդորել են փառատոնին մասնակցել, ապա այս տարի Երեւան քաղաքի եւ մի քանի մարզերի ռեստորանների խոհարարներ իրենք են ինքնակամ մասնակցել:

Xorovaci paraton-1Նշենք նաեւ, որ լրագրողների այցը Ախթալա կազմակերպել էր G2IA (Հայկական միջմասնագիտական միջազգային խմբավորում) ֆրանսիական կազմակերպությունը:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930