Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյան. «Ովքեր որ գնացել են, իրենք մի փոքր զանգված են, որի բնորոշումն է հաճախորդ». «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 16,2015 10:59

ԱԺ «Ժառանգություն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը վստահ է, որ իր պայքարն արդյունք է ունենալու, չնայած այն հանգամանքին, որ արդեն պայքարում է միայնակ:

– Ձեր պայքարում Դուք միայնակ եք այն առումով, որ որեւէ քաղաքական ուժի հետ չեք գործում, ինչո՞ւ չեք միանում այն քաղաքական ուժերին, որոնք այս պահին նույնպես պայքարում են սահմանադրական փոփոխությունների դեմ։ Ի դեպ, կան նաեւ ոչ իշխանական ուժեր, որոնք կողմ չլինելով այս նախագծին, այնուամենայնիվ, գնացին Բաղրամյան 26՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման։ Սակայն Դուք չկաք ո՛չ այդ, ո՛չ էլ մյուս թեւերում։

– Բոլորը չէ, որ գնացել են, իրենք հանրության  այն զանգվածն  են ներկայացնում, ովքեր հայտնի են որպես Սերժ Սարգսյանի հաճախորդներ, իսկ հանրությունը Սերժ Սարգսյանի հաճախորդը չէ, հանրությունը ցանկանում է օրինական կարգեր ու նվազագույն բարեկեցիկ կյանք։

Սերժ Սարգսյանն այսօր տապալել է բոլոր բնագավառները, հետեւաբար այս մարդիկ, ովքեր գնացել են, իրենք չեն ներկայացնում մեր հանրության շահերը, նրանք չեն ներկայացնում մեր հանրության պահանջը, ու ես կարծում եմ, որ Դուք այստեղ սխալվում եք։ Ովքեր որ գնացել են, իրենք մի փոքր զանգված են, որի բնորոշումն է հաճախորդ։

– Բայց քաղաքական դաշտում Ձեր ասած «հաճախորդների» թիվն այս անգամ ավելի շատ էր, միայն ՀԱԿ եւ «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչներն են հրաժարվել հանդիպել Սերժ Սարգսյանի հետ։ Սա չի նշանակո՞ւմ, որ քաղաքական դաշտի մեծամասնությունը կիսում է իշխանությունների տեսակետը։

– Կոմունիստական կուսակցության առջեւ քաղաքական ուժ չկար՝ որպես այդպիսին իրենց դեմ կանգնած, կար հանրություն՝ հստակ պահանջը գիտակցող ու այդ պահանջը առաջ մղող։ Հետեւաբար այստեղ ամենակարեւորը այն է, որ լինի հանրության գիտակցում եւ պահանջի հստակ ձեւավորում։ Կարող են լինել տարբեր քաղաքական միավորներ, բայց դրանք ժողովրդին չեն ներկայացնում։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930