Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանցի դիպուկահարը 2 տեղից խոցել է չորաթանցու մեքենան

Սեպտեմբեր 16,2015 19:00

Այսօր, Ժամը 17-ի սահմաններում ադրբեջանցի դիպուկահարի 2 կրակոցները խոցել են Բերդի տարածաշրջանի  սահմանամերձ Չորաթան գյուղի բնակիչ Հայկ Բաբայանի  «ՎԱԶ-2016» մակնիշի  ավտոմեքենան: Բարեբախտաբար, գյուղի Ներքին շեն տարածքում խաղող հավաքող Հայկ Բաբայանը չի տուժել:

Չորաթանից  հայտնեցին,որ  այսօր ադրբեջանցի դիպուկահարները Ներքին Շենում աշխատող չորաթանցիների վրա արձակել են ավելի քան 15 գնդակ:  Չնայած մեծ վտանգին, գյուղում այգեկութը կշարունակվի եւս մի քանի օր:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930