Լրահոս
Օրվա լրահոսը

Ամուսինը կնոջը չի թողել մասնակցել Ասիայի առաջնությանը

Սեպտեմբեր 19,2015 13:00

Ֆուտբոլի Իրանի կանանց ազգային հավաքականի ավագ, 30-ամյա Նիլուֆար Արդալանը, որը ֆուտբոլային աշխարհին հայտնի է նաեւ «Լեդի Գոլ» մականունով, չի կարող մասնակցել սեպտեմբերի 21-ից 26-ը Մալայզիայում կայանալիք ֆուտզալի Ասիայի առաջնությանը, քանի որ ամուսինը արգելում է:

Բանն այն է, որ իսլամի օրենքներով երկրի սահմաններից դուրս գալու համար ամուսնացած կինը պարտադիր պետք է ամուսնու թույլտվությունն ունենա: Եվ ահա, Արդալանի ամուսինը՝ մարզական լրագրող Մեհդի Թութունջին, կնոջը թույլ չի տալիս դուրս գալ երկրից: Նրա համոզմամբ, իր կինը պարտավոր է տանը լինել այն օրը, երբ իրենց յոթնամյա երեխան պետք է առաջին անգամ դպրոց գնա:

«Իմ ամուսինը անձնագիրս չի տալիս եւ նրա արգելանքի պատճառով ես չեմ կարողանա մասնակցել մրցաշարին: Ցանկանում եմ, որպեսզի մեր երկրի համապատասխան ղեկավար մարմինները որեւէ լուծում գտնեն, որ նման դեպքերում կանայք իրենց իրավունքները պաշտպանելու հնարավորություն ունենան», – հայտարարել է Նիլուֆար Արդալանը:
Հայերը նաեւ շորթ-տրեկում են հաղթում

Մոսկվայում ավարտված Ռուսաստանի շորթ-տրեկի գավաթի խաղարկության բազմամարտի առաջին փուլի տղամարդկանց մրցապայքարում 1000 մետր մրցատարածությունում հաղթել է Մոսկվայի մարզը ներկայացնող մեր հայրենակից Վյաչեսլավ Կուրղինյանը, որն իր անվան դիմաց գրանցել է 76 միավոր:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930