Լրահոս
Օրվա լրահոսը

«Նժդեհյան ընթերցումներ»՝ ծրագիր նժդեհյան գաղափարախոսությունը կենսագործելու համար

Սեպտեմբեր 29,2015 12:45

«Աշխարհազոր» երիտասարդական կրթական ՀԿ-ն 2015թ. մարտ-սեպտեմբեր ամիսներին իրականացրել է «Նժդեհյան ընթերցումներ» խորագիրը կրող կրթական, ճանաչողական ծրագիրը, որը կազմակերպվել է «Հայացք ապագային 2014» երիտասարդական ցուցահանդեսի ընթացքում Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից տրամադրած դրամաշնորհի շրջանակներում:

Ծրագրի շրջանակներում ամեն շաբաթ կազմակերպվել են Գարեգին Նժդեհին նվիրված դասախոսություն-քննարկումներ, որոնց ընթացքում հայտնի նժդեհագետների, փիլիսոփաների, քաղաքական-հասարակական գործիչների կողմից ներկայացվել են Նժդեհ մտավորականի, քաղաքական և ռազմական գործչի, ինչպես նաև հզորագույն ազգային գաղափարախոսի և փիլիսոփայի մտածողության ու գրական ժառանգության հիմնական ուղղությունները: Ծրագրին մասնակցել են բազմաթիվ երիտասարդներ, ուսանողներ, տարբեր ՀԿ-ների անդամներ։ Դասախոսություններով հանդես են եկել փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վալերի Միրզոյանը, ՀՊՏՀ փիլիսոփայության և հայոց պատմության ամբիոնի վարիչ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արամ Սարգսյանը, ԵՊՀ փիլիսոփայության պատմության ամբիոնի դոցենտ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Արմեն Սարգսյանը, գրող, հրապարակախոս Արծրուն Պեպանյանը, ԵՊՀ պատմության ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու Լիլիթ Մկրտչյանը և այլք: Բացի դասախոսություններից, կազմակերպվել են նաև ֆիլմերի դիտումներ և քննարկումներ: Ծրագիրն ամփոփվել է եռօրյա հայրենաճանաչողական արշավով դեպի Խուստուփ և ուխտագնացությամբ դեպի Վերնաշենի Սպիտակավոր Սբ. Աստվածածին վանքի բակում գտնվող Գարեգին Նժդեհի գերեզման:

«Աշխարհազոր» ՀԿ նախագահ Րաֆֆի Գևորգյանը նկատում է, որ չնայած այն հանգամանքին, որ շատ է խոսվում Նժդեհի, նրա գաղափարախոսության մասին, այնուամենայնիվ, շատերը խորությամբ չեն ընկալում այն։ «Նժդեհյան գաղափարախոսությունը պետք է կենսագործել, իրականություն դարձնել: Այդ առումով փորձեցինք այս ծրագրով մեր փոքր լուման ներդնել երիտասարդության շրջանում նժդեհյան ճանաչողության գործում»,- նշեց Րաֆֆի Գևորգյանը։

 

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930