Նախօրեին ՀՀ կառավարությունը իր հերթական նիստում հավանության արժանացրեց «ՀՀ հարկային օրենսգրքի» նախագիծը:
Սա, ինչպես հաճախ ասում են, տնտեսության սահմանադրությունն է եւ կարող է ահռելի նշանակություն ունենալ տնտեսության վրա թե բացասական, եւ թե դրական իմաստով: Ինչպիսի՞ն կլինի այդ ազդեցությունը, դրակա՞ն, թե՞ բացասական: Այս հարցի պատասխանը հնարավոր է ստանալ մասնագիտական քննարկումների եւ ժամանակի ընթացքում դրա կիրառման արդյունքում: Նախագիծը ոչ միայն արդեն մշակվել-ավարտվել է, այլեւ, ինչպես նշեցինք, նույնիսկ հավանության է արժանացել կառավարության կողմից: Իսկ դա նշանակում է, որ այն արդեն ուղարկվելու է օրենսդիր մարմին:
«Այսօրվանից այս օրենսգրքի նախագիծը պետք է լայնորեն քննարկվի, մինչև ընդունումը յուրաքանչյուր տնտեսվարող պետք է տեղեկացված լինի սրա մասին, հայտնի իր մտահոգությունը եւ ստանա պատասխաններ: Հանձնարարում եմ էկոնոմիկայի, գյուղատնտեսության, էներգետիկայի եւ բնական պաշարների, բնապահպանության, կրթության եւ գիտության, առողջապահության նախարարներին՝ մեկ շաբաթվա ընթացքում ներկայացնել իրենց ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկումների ժամանակացույց, եւ հորդորում եմ բոլոր պետական մարմիններին եւս ակտիվորեն քննարկել այս նախագիծը»,- կառավարության նիստում օրենսգրքի վերաբերյալ հարցի ներկայացումից հետո հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Ի՞նչ է ստացվում: Կառավարությունը կիսագաղտնի պայմաններում, առանց բիզնես համայնքի հետ քննարկումների կազմել է երկրի համար առանցքային նշանակություն ունեցող օրենսգիրք, հավանության արժանացրել այն, եւ դրանից հետո վարչապետը հորդորում է քննարկումներ կազմակերպել, այն էլ՝ բացառապես պետական մարմինների ներկայացուցիչների հետ:
Կարդացեք նաև
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում:


















































