Լրահոս
Օրվա լրահոսը

Արեւմտյան Հայաստանի ձեռագործության ավանդույթները՝ մեկ գրքում. (Ֆոտոշարք)

Հոկտեմբեր 10,2015 15:56

Լույս է տեսել Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված «Երգող ասեղնապատկերներ, խոսող ժայռապատկերներ» գիրքը, որն առավելապես կհետաքրքրի արվեստագետներին եւ մշակութաբաններին: Հեղինակը ժողովրդական վարպետ Արմինե Հայրապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ գիրքն ամփոփում է Արեւմտյան Հայաստանի ասեղնագործական դպրոցների՝ Այնթափի, Մարաշի, Ուրֆայի, Վանի, Քիլիսի ավանդույթները. «Որոշեցի ձեռագործ աշխարհում նորություն մտցնել: 7 տարեկանում եմ սովորել գորգ գործել: Հիշում եմ, որ գյուղի կանայք մեկը մյուսից գորգերի նախշերը գործելու համար նույն էսքիզն էին վերցնում եւ սովորաբար ծաղիկներ, թռչուններ գործում: Մտածեցի փոխել այդ ամենը եւ սկսեցի ասեղնագործել որոշ բանաստեղծությունների տողեր»,-պատմեց հեղինակը:

DCIM105MEDIA

DCIM105MEDIA

DCIM105MEDIA

DCIM105MEDIA

DCIM105MEDIA

DCIM105MEDIA

Նա գործում է ասեղով, հելունով եւ շյուղերով. «Շատ աշխատանքներ ստեղծել եմ մոմի լույսի ներքո: Օրինակ, «Խաչքար» աշխատանքը, որը գտնվում է քաղաքապետարանում, երկու տարում եմ ստեղծել՝ ամեն օր աշխատելով 10 ժամ, միաժամանակ՝ դասավանդելով եւ երեխա մեծացնելով»:

DCIM105MEDIA

DCIM105MEDIA

DCIM105MEDIA

DCIM105MEDIA

DCIM105MEDIA

DCIM105MEDIA

25 տարում ստեղծված մեծածավալ աշխատանքը բացառիկ է տեսակով եւ բովանդակությամբ: Գրքում տեղ գտած ասեղնագործական աշխատանքներից շատերը եզակի են. «Օրինակ՝ «Քելե Լաո»-ն երաժշտական յուրօրինակ կտավ է, որի հիմքում Հայաստանի եւ Արցախի քարտեզներն են: Դրանցից դուրս են գալիս յոթ ծաղկաբույլեր, որոնց գլխիկները բոլորված են համանուն երգի առաջին յոթ նոտաների կարգով: Գործը քնարի է նման»,-ասաց Արմինե Հայրապետյանը:

Հավելենք, որ գրքում ընթերցողը կգտնի նաեւ ժառյապատկերների եւ բանաստեղծությունների համադրության օրինակներ, ինչպես նաեւ հեղինակի որոշ երգեր:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031