Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ն, խավիարը եւ խաշը

Նոյեմբեր 06,2015 10:07

Ինչպես եւ ցանկացած իրադարձություն, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վերաժողովի քաղաքական հանձնաժողովի հակահայկական զեկույցը Հայաստանի քաղաքական շրջանակներում արժանացավ ծայրահեղական գնահատականների:

Ընդդիմադիրներն, ըստ էության, պնդում են, որ դա աշխարհի վերջն է եւ, իհարկե, բավարար հիմք է, որպեսզի տեղի ունենա իշխանափոխություն, իրենք գան իշխանության, փրկեն ազգը եւ, ինչու չէ՝ ողջ մարդկությունը:

Իշխանությունն էլ ասում է՝ ուշադրություն մի դարձրեք, դատարկ բան է, ինչ-որ կաշառված եվրապատգամավորներ հավաքվեցին մի քանի հոգով, ինչ-որ թուղթ գրեցին, որը ոչ մի իրավական ուժ չի ունենա: Եթե ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովն այդքան անկարեւոր է, ապա պետք չէ ծախսել մեր համեստ բյուջեի գումարներն ու մեր պատգամավորներին ուղարկել եվրոպական տարբեր քաղաքներ՝ մասնակցելու տարբեր միջոցառումների:

Ինձ թվում է՝ քաղաքական, քարոզչական առումով նման փաստաթղթերը կարեւոր են: Հետեւաբար, մեր պատվիրակության անդամները պետք է շատ վարժ կարողանան խոսել անգլերեն, ունենան քաղաքական եւ դիվանագիտական որոշակի պատրաստվածություն, ինչպես նաեւ շփման հմտություններ ԵԽԽՎ այլ պատվիրակների հետ: Եթե ներկայիս պատվիրակության անդամները չեն համապատասխանում այդ պահանջներին, ապա նրանց պետք է փոխարինել: Ի վերջո, ԱԺ պատգամավորների թվում կա երկու նախկին արտգործնախարար: Կարելի է վերանալ ներքաղաքական տարաձայնություններից եւ նրանց առաջարկել մտնել ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության կազմի մեջ: Եթե հրաժարվեն, դրանից էլ կարելի է հետեւություններ անել:

Ո՛չ հանձնաժողովի անդամ պատվիրակների՝ ադրբեջանցիների կողմից կաշառված լինելը, ո՛չ էլ զեկույցի հեղինակ Ռոբերտ Ուոլթերի ադրբեջանական լոբբիստ լինելը մեր պատվիրակության վատ աշխատանքի համար արդարացում չեն կարող լինել: Բայց ամեն ինչ բարդել Հերմինե Նաղդալյանի եւ պատվիրակության այլ անդամների վրա, ինձ թվում է, նույնպես ճիշտ չէ: Նախ՝ բավականին տարօրինակ է, որ այդ ամենից արտգործնախարարությունը «ձեռքեր է լվանում»՝ «սա խորհրդարանական դիվանագիտություն է» պատրվակով: ԱԳՆ համապատասխան կառույցները եւ «դիվանագետ-պատգամավորները» պետք է միասնական թիմ լինեն:

Բայց խնդիրը, իմ կարծիքով, ավելի խորն է: Ինձ թվում է՝ պետք է մտածել այն մասին, թե ինչու եվրոպացի պատգամավորների մեջ մենք չունենք ճշմարիտ, ոչ շահախնդիր բարեկամներ: Այս հարցերում Ռուսաստանի ներկայացուցիչները լավագույն դեպքում չեզոքություն են պահպանում, իսկ մարդու իրավունքներին վերաբերող բանաձեւերում ակնհայտորեն Ադրբեջանի կողմն են, որովհետեւ այդ առումով մոտավորապես «մի հալի են»: Հետեւաբար, բարեկամներ պետք է փնտրել զարգացած եվրոպական երկրների պատվիրակների մեջ: Չի կարող պատահել, որ նրանք բոլորը «խավիարի մեռած են»: Բայց եթե հարաբերությունները «փողային» չեն, ապա դրանք պետք է հիմնված լինեն որոշակի գաղափարական ընդհանրությունների վրա: Արդյոք դրանք առկա՞ են: Արդյոք մեր պետությունն ընդհանրապես եւ մեր խորհրդարանը, մասնավորապես, կողմնորոշվե՞լ են քաղաքակրթական ընտրության առումով: Նայելով մեր պատգամավորների մեծամասնության դեպքերին՝ կարելի է ասել՝ այո, նրանք կողմնորոշվել են: Նրանք ամեն օր խաշ եւ քյաբաբ ուտելու սկզբունքային եւ հետեւողական կողմնակիցներ են:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (9)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Խորհրդային բանակում ծառայության ժամանակ մի կիսահայ շարքային տղա կար, չէի ասի, որ ինքն ամենախելոքն էր կամ ամենաուժեղը, բայց բոլորն իրեն էին ենթարկվում, նույնիսկ հրամանատարները: Դա շատ պարզ բացատրություն ուներ՝ Արդարության համար ուրիշի կյանքն էլ կառներ, սեփական կյանքն էլ չէր խնայի, այսինքն՝ իսկական արդար դատավոր էր: Արդարության համար կռիվ տալը փոքր տարիքից կոփում է մարդու Ոգին: Եթե մեր պետական ու ընդդիմադիր քաղաքական ուժերն իրենց դրոշը դարձնեն Արդարությունը ու Արդարության համար պայքարի մեծ հաղթանակների օրինակներ ցույց տան ողջ աշխարհին, կարծում եմ էլ հիմարների կաշառքները կամ խելոքների աշխարհաքաղաքականությունը արժեք չի ունենա:

  2. Արսեն says:

    Զարմանում եմ… բնակչության 54,4% ուզում է միանալ Ռուսաստանին։ Տնտեսապես՝ ամուր եք, շնորհիվ ԵՏՄ-ի..))).. Ռազմական տեսանկյունից՝ գերապահով եք (այն բացառիկ երկրներից եք, որը ըմբոշխնում է Ռուսական բազայի ներկայությունը, արտոնյալ գներով ռազմամթերք է ստանում Ռուսաստանց..)))..)։ Քաղաքականապես՝ կայուն եք, իշխանությունները վայում են ժողովրդի լիակատար վստահությունը (տես՝ վերջին 25 տարվա ԲՈԼՈՐ ընտրությունների արդյունքները..)))..)։ Տնտեսությունը՝ ամեն տարի աճում է՝ բավականին լավ տեմպերով, ոչ Եվրոպա նույնիսկ երազել չի կարող (տես՝ ԱՎԾ տարեկան ամփոփագրերը..)))..)
    Մի խոսքով, կատաղի տեմպերով դեպի «լուսավոր ապագա» սլացող երկիր…
    Ու հանկարծ, անհանգստանում եք, որ Ռուսական սանկցիաների տակ կքած, այլասերված, Գեյերի և Լեսբոնուհիներ հավաքատղի՝ (Կոնչիտային հիշեք..)))..) Երոպան, ինչ-որ հակահայ փաստաթուղթ է ընդունել?..)))..
    Պարզ չէ ինչու? Ռուսական սանքցիաներից նրանց տնտեսությունը քայքայվել է, Եվրոչինովնիկները սոված են մնացել և վաճառվել են խավիարով..)))..
    ԵՏՄ երկրի հպարտ քաղաքացին իրավունք ունի անհանգստանա Եվրոպայի ընդունած ինչ-որ թղթով? ..))).. «Աբիժնիկները» փաստաթուղթ են ընդունել? Արհամարեք։ Ջղաձգվելու կարիք չկա…
    Ես կառաջարկեի՝ սանկցիաներ կիրառել Եվրոմիության նկատմամբ, դուրս եկեք բոլոր Եվրոպական կառույցներից, մի գնեք Եվրոպական ապրանքներ, արգելեք Եվրոմիության երկրների քաղաքացիների մուտքը Հայաստան… Թող խելքները գլուխները գա..))))..

  3. Հ.Շ. says:

    ԵԽԽՎ-ի խնդրոյ առարկայ յայտարարութիւնը գարշելի, զզվելի արարք մըն է:

    Թէ ան գործնական արժէք ունի կամ ոչ, դա երկրորդական է:

    Հայաստանի եւ Հայութեան դէմ այս նորագոյն հարուածը նաեւ յաւելեալ ապացոյց մըն է թէ Արեւմուտքը միշտ ու մնայուն հակում ունի մեր դէմը լինելու, մեր դէմ դիրքորոշուելու, մեզ ծախելու:

    Սակայն այս խնդրին մէջ կայ պատասխանատվութեան մի բաժին, որ վերեւի Խմբագրականում չէ նշուած բնաւ – փափկանկատութի՞ւն, թէ այլ իմաստ կրող անտեսում… – :

    Հարուածը գալիս է Եւրոպայից, հետեւաբար, հայոց Սփիւռքը նաեւ պատասխանատու է այս խնդրում: Եւ ոչ միայն Եւրոպայի Սփիւռքը, քանզի հայերի դէմ այս հարուածը կապուած է նաեւ համաշխարհային այլ ու այլազան նիւթերի:

    Մ. Հայդուկ Շամլեան, Գանատա

    https://www.shoushisummercamp.org/

    • Արսեն says:

      Սիրելիս, իսկ Եվրոմիության ինչը գարշանքի արժանի չէ, որ «խնդրոյ առարկայ յայտարարութիւնը» «գարշելի, զզվելի արարք մըն» չլինի?..)))).. (կարդա վերևում)։։
      Հենց դրա համար էլ, քո կողմից հիացմունքի արժանացող Հայաստանի ղեկավարությունը ( միանգամայն բնական աբար ՀՅԴ֊ի հետ մեկտեղ) հայաստանը հեռու պահեցին այդ արհավիրքից, և մտան ՄՄ…
      Հեսա Պուտինը, Նազարբաևը և Լուկաշենկոն մի համատեղ հայտարություն կանեն, որով անարգանքի սյունին կգամեն՝ խավիարով ծախվող «վերաժողովին»..)))..
      Ամենաուժեղը՝ «հայկական սփյուռքի պատասխանատվությունն էր»…))).. Ցանկացած պատասխանատվություն ենթադրում է՝
      եթե բաժնետեր ես որոշումների ընդունմանը մասնակցման իրավունք, վերսհսկման իրավունք, մասնաբաժնի իրավունք…
      եթե վարձու աշխատող ես՝ կանոնավոր վճարվող աշխատավարձի իրավունք…
      Դու՝ որպես «սփյուռք», դրանցից որը ունես, որ հլա մի հատ էլ՝ ինչ-որ բանի համար «պատասխանատու» ես?..)))..
      Հերիք ա էլի, Հայաստանի Հանրապետությունը քո վրա թքած ունի, իսկ դու պատասխանատու ես, քեզ ես խաբում թե մեզ?

      • Հ.Շ. says:

        Պարզ է թէ (եւ ափսոս՝զարմանալի չէ),
        որ արտայայտած կարծիքներս սխալ են հասկացվում:

        Դեհ լաւ, ադոր համար ել վերցնեմ պատասխանատվութիւն,
        եւ ասենք թէ ես եմ որ լաւ չեմ արտայայտվում:

        Ուրեմն, պէտք է որ յաւելեալ ճիգ թափեմ,
        որպէսզի գոնէ զիրար լաւ հասկանանք,
        նոյնիսկ եթէ համաձայն պիտի չըլլանք:

        . Այս մասնայատուկ նիւթին մէջ, Հայոց Պետութեան այժմու ներկայաացուցիչների նկատմամբ «հիացմունք» չէ որ յայտնում եմ, այլ՝ ընդգծում են անոնց անզօրութիւնը: Ինծ թվում է թէ կայ տարբերութիւն…

        Սակայն նիւթից չփախչելու համար,
        ընդհանրապէս այս մասին,
        պատրաստ եմ ես ել շատ խստօրէն քննադատելու Պետութեան այժմու ներկայացուցիչները, եթէ միայն մէկը բարեհաճի իսկական, լուրջ եւ տրամաբանական այլընտրանք պարզել:

        Դատարկ, անիմաստ եւ անհեթեթ լոզունքներից զատ,
        ուրիշ ոչ մի բան չկայ իշխանութիւնները տապալել ուզող անձերի բերաններում կամ գրիչի տակ:

        Հետեւաբար, նուազագոյնը՝ հիմակուց հիմա կը գոհանամ եղածով:

        Արդար ու անկեղծ լինելու համար,
        աւելցնեմ սակայն որ ծայրահեղ չափազանցութիւններ յաճախ կան, իշխանութիւնների դէմ արտայայտութիւնների մէջ:

        . Նոյնպէս, ինչպէ՞ս կարող եմ ես Ռուսաստանի երկրպագուն լինել, երբ որ – մեծ երախտագիտութեամբ, փառք Աստուծոյ – , ապրում եմ Հիւսիսային Ամերիկայում:

        Սակայն բացայայտ իրողութիւնն այն է թէ Հայաստանը չի գտնվիր Հիւսիսային Ամերիկայում, եւ կարծեմ կարելի չէ զայն փոխադրել այդտեղ…

        Հետեւաբար, Հայաստանը ԵԹԷ ունենալու է մի պաշտպան, այդ ել լինելու է Ռուսաստանը: Եւ այդ ել՝ բացառապէս, քանզի Արեւմուտքը անոր թշնամին է:

        Մի քիչ աւելի յստա՞կ է արդեօք, թէ ինչ եմ ուզում ասել:

        • Հ.Շ. says:

          Յ.Գ. Իսկ այն ինչ կը վերաբերի Հայաստանի-իմ-վրայ-թքած-ունենալու եւ ես- ինքզինքս-խաբելու հաճելի դիտողութիւններին,

          իմ – եւ յատկապէս Սփիւռքում, շատերի – մօտեցումը, ըմբռնողշութիւնը, հետեւեալն է՝

          նկատի ունենալով Հայաստանի վիճակը,
          մենք ոչ մի ակընկալութիւն չունենք որ Հայաստանը մեզմով զբաղվի,
          այլ ընդհակառակն, խորապէս գիտակից ենք որ մե՛նք է որ պէտք է անոր ծառայենք

          առանց հայրենասիրութեան,
          անհնար է Հայրենիք ունենալ, կամ պահել

          նամանաւանդ, Հայերի պարագային

  4. Արսեն says:

    …«խորապէս գիտակից ենք որ մե՛նք է որ պէտք է անոր ծառայենք»…
    Ովքեր են այդ «մենքը»? Եթե «մենքը» սփյուռքն, ապա ասեմ, որ իրավունք չունես բոլորի անունից խոսելու… Օրինակ մենք նույնպես սփյուռք ենք, և գտնում ենք, որ որևէ մեկին չենք ծառայելու, իսկ փոխադարձ հետաքրություն ներկայացնող հարաբերություններ ունենալ՝ կարող ենք։ «Մենք» չենք ծառայում, մենք բանակցում ենք և կատարում մեր պայմանագրային պարտավորությունները՝ այն դեպքում, երբ գործընկերը կատարում է իր պարտավորությունները։
    Ինչ վերաբերվում է «հայրենիք ունենալուն», ապա եթե ուշադրություն դարձրել ես՝ Հայաստանի Հանրապետությունը ՊԵՏՈՒԹՅՈՒՆ Է, մի նսեմացրու նրան և այն մի իջեցրու մինչև անորոշ ՀԱՅՐԵՆԻՔ կարգավիճակը… Դա քո փոխարեն՝ շատ լավ անում է Սփյուռքի նախարարը, փող և արցունքներ քամելու և Մասիսի նկարներ վաճառելու համար..)))..
    Եթե դու ՀՀ-ն դիտում ես Հայրենիք և ոչ թե Պետություն, դու դրանով վնաս ես հսցնում քեզ և քեզ շրջապատող մարդկանց։ «Հայրենիքը» հոգևոր ոլորտ է, Պետությունը՝ առարկայական…
    Հոգևոր ոլոտներում՝ մոմ են վառում, աղոթում են և հառաչում, կարելի է՝ մեդիտացիայուվ զբաղվել, երևակայել և բանաստեղծություններ գրել..))).. Բայց ապրե և ծառայել?
    Դա Հայաստանի իշխանությունն է շահագործում քո «Հայրենիք ունենալու» ցանկությունը, որ քեզ ձրի աշխատեցնի, ինչ-որ բան անել տա կամ փող քամի… թե անձամբ դու՝ ինչու ես դրան ձայնակցում, մնում է անհասկանալի։
    Անձամբ ինձ՝ վերացական ՀԱՅՐԵՆԻՔ պետք չի, ինձ պետք է Հայաստանի Հանրապետություն (իրավաբանական անձ) որը ի վիճակի է՝ ստանձներ պայմանագրային պարտավորություններ, և դրանք կատարել… իսկ ՀԱՅՐԵՆԻՔ ես կարող եմ ինձ համար կազմակերպել և իմ հյուրասենյակում, եթե դրա կարիքը ունենամ..)))..

  5. Ruben says:

    «Много есть на свете всяких государств и земель, но одна у человека родная мать, одна у него и Родина».
    Защищать Отечество «Родина-мать зовет!» господа эмигранты, вынужденные переселенцы и беглецы.

    • Արսեն says:

      Ты это в Библии прочитал? Сталинских плакатов насмотрелся? Или по телику вдолбили? Господин (или товарищ) невынужденный патриот.
      (Самый худший вариант, додумался сам, но вариант исключаю ввиду того, что у патриотов собственных мозгов, как правило, не бывает).
      Еще надо-бы добавить: Пионер всегда готов и Партия-ум, честь и совесть нашей эпохи, и у тебя будет полный комплект..))))..
      Про пиндосов, либерастов и гейропу тоже не забудь..)))…
      Приглашаю тебе на дегустацию пармезана..)))…

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30