Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես Իտալիայի Կալյարի քաղաքում

Նոյեմբեր 11,2015 21:54

Նոյեմբերի 6-ին Իտալիայի Կալյարի քաղաքում կայացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Երթ անապատում. 1915-2015» խորագրով ցուցահանդեսի պաշտոնական բացումը:

Ցուցահանդեսը նախաձեռնել և կազմակերպել են «Ojos Design» ու «Suoni&Pause» ընկերությունները՝ հանձինս Ալբերտո Սոյի և Իրմա Թուջյանի՝ Իտալիայում Հայաստանի դեսպանության հովանավորությամբ և Կալյարիի շրջանային ու քաղաքային իշխանությունների, ինչպես նաև Իտալիայում հայերի միության հետ համագործակցությամբ: Ցուցահանդեսում ներկայացված են տարբեր երկրների 35 արվեստագետների՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված գրաֆիկական, տեսաձայնային, գրական և այլ ստեղծագործություններ:

Ցուցահանդեսի բացման մասնակիցներին ուղղված իր ուղերձում Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին և 35 արվեստագետներին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակմանն ու ոգեկոչմանն իրենց նպաստը բերելու համար` դրանով իսկ աջակցելով աշխարհում համամարդկային արժեքների, ինչպես նաև արդարության ու խաղաղության տարածմանը:

Ցուցահանդեսը տևելու է մինչև նոյեմբերի 15-ը: Կազմակերպիչները ծրագրել են 2016թ. նույն ցուցահանդեսը բացել նախ Միլանում, ապա՝ Երևանում:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30