Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Գարեգին Չուգասզյան. «Սա վերջին Սահմանադրությունն է, որը դուք հանրաքվեով եք անցկացնում»

Նոյեմբեր 13,2015 21:22

«Սա է գլխավորը՝ վերարտադրել իրենց առանց ձեր մասնակցության»,- նոյեմբերի 13-ին «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի՝ Աբովյան քաղաքում տեղի ունեցած հավաքի ընթացքում ասաց Գարեգին Չուգասզյանը:

Նրա կարծիքով՝ սահմանադրական փոփոխություններ կատարելու նպատակներից է կայունացնել բռնակալությունը. «Այսուհետեւ Սահմանադրությունն էլ են իրենք փոխելու, սա վերջին Սահմանադրությունն է, որը դուք հանրաքվեով եք անցկացնում, իրենք կարող են հոդվածները նստել եւ փոփոխել սրանից հետո, եւ դա ձեր այո-ի շնորհիվ պետք է լինի: Ուրեմն՝ այսպիսի թուղթ են հնարել, որ աշխարհին թոզ փչեն, ասեն՝ հայ ժողովուրդը հրաժարվում է քաղաքացի լինելուց, ինքը որոշել է ճորտ ու հպատակ լինել, իր փոխարեն ամեն ինչ ուրիշները պետք է որոշեն: Ուրեմն՝ այս թուղթը ներկայացված է ձեզ, որ դուք ամսի 6-ին որոշեք ձեր այո-ն կամ ոչ-ը»:

IMG_0201 IMG_0202 IMG_0189

Գարեգին Չուգասզյանի խոսքերով՝ սահմանադրական փոփոխությունների նախագիծը ոչ միայն ծուղակ է ժողովրդի համար, այլ նաեւ ծուղակ է իշխանությունների համար. «Հնարավորություն է տվել, որ մենք գանք ձեզ հետ հանդիպենք, գանք եւ ձեզ տեղեկացնենք, որ մենք հավաքվելու ենք ոչ թե քվեարկությունից հետո, այլ քվեարկությունից առաջ՝ դեկտեմբերի 1-ին ու տուն չենք գնալու: Տուն չենք գնալու եւ սկսելու ենք հանցավոր ռեժիմի հեռացման գործընթացը»:

Ըստ նրա՝ այստեղ Սահմանադրության հարցը չի դրված, այլ՝ լինել-չլինելու. «Այս կայունությունը, որ գոյություն ունի, այս հանրաքվեից հետո փուլ է գալու, որովհետեւ ամբողջ տարվա ընթացքում ամբողջ առեւտուրը 30-40 տոկոսով կրճատվել է: Դրամը զոռով պահում են մինչեւ Սահմանադրությունը անցկացնեն, հունվարին դրամի անկում է լինելու, բայց արդեն հայտարարված է, որ ոչ մի թոշակի բարձրացում, աշխատավարձի բարձրացում չի լինելու»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30