Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Հարուցվել է քրեական գործ՝ զինծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ

Նոյեմբեր 13,2015 21:33

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին ծեծելու դեպքի առթիվ։

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության կողմից նոյեմբերի 12-ին հաղորդագրություն է տարածվել զորամասում զինծառայող Ա.Հակոբյանի նկատմամբ կիրառված դաժան վերաբերմունքի մասին, որի հետևանքով վերջինս ձեռք է բերել հոգեկան առողջության լուրջ խնդիր և տեղափոխվել Երևանի կայազորային հոսպիտալ։

Նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում քննություն է սկսվել՝  հաղորդագրության մեջ մատնանշված հանգամանքներն ստուգելու շուրջ։ Հեռախոսակապ է հաստատվել զինծառայողի  ազգականի հետ, ով նոյեմբերի 13-ին գրավոր հաղորդում է ներկայացրել՝ Ա.Հակոբյանի նկատմամբ կիրառված բռնության վերաբերյալ։

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Երևան քաղաքի բնակիչ Ա.Հակոբյանը 16.01.2015թ. Շահումյանի զինկոմիսարիատից զորակոչվել է ՀՀ ԶՈՒ և ծառայության նշանակվել N զորամասում: Զինվորական երդումն ընդունելուց հետո շարքային Ա.Ա.Հակոբյանը նշանակվել է նույն զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի հետախուզական դասակի ավագ հետախույզ-գնդացրորդի պաշտոնում, իսկ 21.08.2015թ. նույն գումարտակի 4-րդ վաշտում` որպես 1-ին դասակի 1-ին ջոկի նռնականետորդ:

Ծառայության ընթացքում Ա.Ա.Հակոբյանը 5 անգամ ստացիոնար բուժում է ստացել զորամասի բուժկետում: 07.11.2015թ., զորամասի հրամանատարի հրամանի համաձայն, Ա.Հակոբյանը հետազոտման և բուժում ստանալու նպատակով ուղեգրվել է ՀՀ ՊՆ Զանգեզուրի կայազորային հոսպիտալ, այնտեղից` Երևանի կայազորի հոսպիտալի հոգեբուժական բաժանմունք:

Զինծառայողի ազգականը հայտնել է, որ  Ա.Հակոբյանի նկատմամբ բռնություն է գործադրվել նոյեմբերի 6-ի երեկոյան՝ սպայի կողմից։

Նկատի ունենալով, որ վերը նշված հաղորդումներում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի երկրորդ մասով նախատեսված հանցագործության կատարումը մատնանշող բավարար տվյալներ՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնի ՀԿԳ քննիչի կողմից նոյեմբերի 13-ին որոշում է կայացվել  քրեական գործ հարուցելու մասին։ Զինծառայող Ա.Հակոբյանը ճանաչվել է տուժող։

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Քննության արդյունքներով կայացվող դատավարական որոշումների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։

ՀՀ Քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30