Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբերի 6-ին «անհետացել» է 5 հազար 580 քվեաթերթիկ. «Ժողովուրդ» 

Դեկտեմբեր 12,2015 11:34 Share

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն՝ դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի համար տպագրվել է 2 մլն 640 հազար քվեաթերթիկ: Քվեարկության պաշտոնական արդյունքներով, ըստ ընտրացուցակներում առկա ստորագրությունների՝ հանրաքվեի ժամանակ քվեարկել է 1 մլն 303 հազար 466 ընտրող: Այսինքն՝ 1 մլն 336 հազար 534 քվեաթերթիկ պետք է մնար չօգտագործված եւ քվեարկության ավարտվելուց հետո մարվեր՝ ոչնչացվեր:

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը նույն ԿԸՀ-ից ստացված տվյալներից պարզեց՝ մարվել է 1 մլն 330 հազար 954 քվեաթերթիկ: Ստացվում է, որ 5 հազար 580 քվեաթերթիկ դեկտեմբերի 6-ին «անհետացել» է: Չի բացառվում, որ դրանք հենց այն քվեաթերթիկներն են, որոնց միջոցով ՀՀ իշխանությունները քվեարկության ժամանակ «կարուսել» կոչված ընտրակեղծարարությունն են իրականացրել: Իհարկե, ԿԸՀ-ն այս փաստը թաքցնելու համար կփորձի ինչ-որ պատճառաբանություններ ներկայացնել, բայց պաշտոնական թվերն ավելի խոսուն են, քան ցանկացած բացատրությունը:

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031