Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյան. Մատյանները եթե մենք հանենք, միանգամից Հանրապետական կուսակցության բոլոր պաշտոնյաները կթռնեն

Դեկտեմբեր 12,2015 23:29

«Եթե իրենք նման որոշում ընդունեին, հանրաքվեի ամբողջ օրինականությունը պայթելու էր, ակնհայտաբար»,- դեկտեմբերի 12-ին՝ Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Լեւոն Զուրաբյանը:

Հիշեցնենք՝ Լեւոն Զուրաբյանը միջնորդություն էր ներկայացրել Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողով, որպեսզի վերահաշվարկ կատարվի հինգ տեղամասում, որտեղ «Այո»-ն հաղթել է եւ մասնակցությունը 60 տոկոսից ավելի է: Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը մերժեց այդ միջնորդությունը:

Նա նշեց, որ հանձնաժողովի անդամները գիտեն, որ ամենուրեք, հատկապես՝ բարձր մասնակցությամբ ընտրատեղամասերում, հանրաքվեն կեղծված է. «Մարդիկ ուղղակի նստել են, լրացրել են մատյանները, որոշ տեղերում նույնիսկ դա չեն արել, որովհետեւ վստահ են, որ ոչ ոք չի էլ ստուգելու, իսկ որոշ տեղեր արել են: Այդ մատյանները եթե մենք հանենք, միանգամից Հանրապետական կուսակցության բոլոր պաշտոնյաները՝ Տիգրան Մուկուչյանից սկսած  (ես իրեն էլ եմ համարում Հանրապետական կուսակցության պաշտոնյա) մինչեւ Սերժ Սարգսյան կթռնեն: Ուրիշ տարբերակ չկա, այսինքն՝ կբացվի իրենց ամբողջ ընտրակեղծարարությունը: Ես ձեզ ասում եմ, մատյանները, ստորագրված մատյանները Հայաստանի ամենամեծ պետական գաղտնիքն են համարվում. ոչ մի փաստաթուղթ այդքան լրջորեն չի պահպանվում, ինչքա այս ընտրությունների ստորագրված մատյանները, որովհետեւ իրենց ամբողջ իշխանության ուզուրպացիայի գաղտնիքը գտնվում է այդ մատյաններում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031