Լրահոս
Օրվա լրահոսը

Հունան Պողոսյան. «Արջի ծառայություն են մատուցել և′ «այո»-ի, և′ «ոչ»-ի ճակատից»

Դեկտեմբեր 14,2015 15:33

ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման օպերատիվ շտաբի պետ, ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը չի պատրաստվում մեկնաբանել այս կամ այն պաշտոնյայի՝ արջի ծառայություն մատուցելու մասին հայտարարությունները:

Հարցին՝ արդյոք ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ արջի ծառայություն մատուցելու մասին հայտարարությունների վերաբերյալ ՀՀ ոստիկանությունում ուսումնասիրություններ կատարվե՞լ են, պարոն Պողոսյանը պատասխանեց. «Մեր իրականությունում գտնվում են մարդիկ, որոնք այս կամ այն կերպ արջի ծառայություն են մատուցել: Ծանոթ չեմ արջի ծառայության մասին խոսողներից, մեկնաբանություն չեմ կարող տալ: Այնպես չէ, որ այդ արջի ծառայություն մատուցելն ի հայտ եկավ ընտրության օրը կամ նախօրյակին, դրանք միշտ էլ եղել են: Մեր կատարված աշխատանքի արդյունքում ունենք 17 քրեական գործ և կալանավորված մեկ անձ: Այնպես չէ, որ միայն «այո»-ի կամ «ոչ»-ի կողմնակիցներն են արջի ծառայություններ մատուցել: Երկու կողմից էլ ունեցել ենք:

Ինչ վերաբերում է հայտարարությունների մասին ուսումնասիրություններ կատարելուն, ապա նշեմ, որ այդ հայտարարությունները չեն ուսումնասիրվում, այլ փաստերի առիթով նախապատրաստված նյութերը»:

Դառնալով մոնտաժված տեսանյութերի մասին շահարկումներին՝ պարոն Պողոսյանն ասաց. «Երևի նկատի են ունեցել, որ համացանցում տեղադրված նյութերը հաճախ ամբողջական չեն լինում, կտորներով ու մոնտաժված են տեղադրված լինում: Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ այդ հարցով»:

Պարոն Պողոսյանը հայտարարեց արջի ծառայություն մատուցած՝ «ոչ»-ի ճակատից երկու անձի անուններ՝ մասնավորապես Վարդգես Գասպարիի և Հակոբ Նազարի-Դեխնավի, սակայն «այո»-ի ճամբարից որևէ անուն չհնչեցրեց՝ պատճառաբանելով, թե նրանք հանրային լայն հնչեղություն չունեցող անձինք են:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Հատուկ Հունան Պողոսյանի համար. տեսեք ինչպես են ուսադիրավոր արջերը թաղի խուժանի ՛՛բացերը՛՛ լրացնում…
    https://youtu.be/ZsbToL7HCK8
    https://youtu.be/AjRXqAHYkKI
    https://youtu.be/VMFMq6Jdfio?list=PLqkgPFgS1A0lk5euJJb_PoxPmkKwnvqDR
    այդ թվում և Վարդգես Գասպարիի և Հակոբ Նազարի-Դեխնավիի նկատմամբ…
    Մենթը մնամա ա մենթ:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031