Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Բարսեղյանը կգլխավորի Հայաստանի երիտասարդական հավաքականը

Հունվար 12,2016 17:41

Ինչպես ՀՖՖ պաշտոնական կայքին տեղեկացնում է ՀՖՖ Հավաքական թիմերի բաժինը, Կարեն Բարսեղյանը կգլխավորի Հայաստանի երիտասարդական հավաքականը:

Կարեն Բարսեղյանը միաժամանակ կընդգրկվի Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբում՝ որպես Վարուժան Սուքիասյանի օգնական:

Որպես ֆուտբոլիստ՝ Կարեն Բարսեղյանը հանդես է եկել Երևանի «Արարատ» (1992-2002 թթ.), «Բանանց» (2003), «Կիլիկիա» (2004), Աբովյանի «Կոտայք» (2005), Կապանի «Գանձասար» (2006) թիմերում:

Հայաստանի ազգային հավաքականում անցկացրել է 2 հանդիպում, դարձել 1 գոլի հեղինակ:

Որպես մարզիչ աշխատել է Դիլիջանի «Ւմպուլս-2» (2010-2011 թթ.) և «Ուլիս» (2012-2014) թիմերում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031