Լրահոս
Օրվա լրահոսը

Վ.Սպիվակով. «Երիտասարդական նվագախումբն առանձնանում է ինքնատիպությամբ, բնական խանդավառությամբ, երաժիշտների միջև մեծ բարեկամությամբ» (տեսանյութ)

Հունվար 18,2016 14:56

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը 10-ամյակի առթիվ շնորհավորանքներ է ստանում աշխարհահռչակ երաժիշտներից, նշանավոր մարդկանցից։ Երիտասարդական նվագախմբին և գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանին շնորհավորել են Սերժ Թանկյանը, Արա Մալիկյանը, Վադիմ Ռեպինը, Մարինա Դոմաշենկոն, Լևոն Արոնյանը և այլք։

Նվագախմբին շնորհավորական ուղերձ է հղել մեծանուն դիրիժոր, ջութակահար Վլադիմիր Սպիվակովը:

Մաեստրո Սպիվակովն իր խոսքում, մասնավորապես, նշում է. «Ես հիշում եմ Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի գրասենյակում, և Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում, հանդես էր գալիս ԱՊՀ երիտասարդական նվագախումբը, որի կազմում կար հայ երեխաների մեծ խումբ։ Եվ պետք է խոստովանեմ՝ այն ամենաուժեղ խումբն էր։ Այժմ այդ երեխաները մեծացել են, դարձել մեծ երաժիշտներ։ Նրանց ղեկավարում է հրաշալի երաժիշտ, իմ երիտասարդ ընկեր Սերգեյ Սմբատյանը, ում ես ճանաչում եմ, երբ նա դեռ երեխա էր։ Շատ լավ է, որ նա էլ հրաշալի ջութակահար է, որովհետև նվագախումբ ղեկավարելու համար շատ կարևոր է նվագել լարային գործիք, քանի որ այն նվագախմբի հիմքն է…

Եթե խոսեմ Երիտասարդական նվագախմբի մասին, ապա այն առանձնանում է ինքնատիպությամբ, բնական խանդավառությամբ, և կարծում եմ՝ երաժիշտների միջև ձևավորված մեծ բարեկամությամբ։ Ահա այս երեք գործոնները, ինձ թվում է,  ապահովում են հաջողություն։ Ես ցանկանում եմ նվագախմբին, նրա ղեկավարին հաջողություններ, հետագա բարգավաճում և մեծ համբերություն, քանի որ եթե հիշենք Անտոն Չախովի խոսքերը, որոնք նա ասել է «Ճայը» ստեղծագործության մեջ, կարևորը փառքն ու փայլը չեն, այլ համբերելու, սեփական խաչը կրելու և հավատի կարողությունը»։

https://www.youtube.com/watch?v=FHvjW47dDqw&feature=youtu.be

 

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի

հասարակայնության հետ կապերի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031