Լրահոս
Օրվա լրահոսը

«Գործադիրում փող բաժանողներ, հարց լուծողներ են, իսկ ԱԺ-ում՝ դրանցից օգտվողները». «Ա1+» (տեսանյութ)

Փետրվար 02,2016 11:39

Հանրապետական Սամվել Նիկոյանը չի ամաչում, որ Ընտրական օրենսգրքի նախագիծը գրելու են ոչ թե օրենսդիրները, այլ՝ կառավարությունը. «Եթե 10 անգամ, 20 անգամ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ են եղել եւ դա իրականացրել է Ազգային Ժողովը, իսկ ի՞նչ կլինի, եթե մեկ անգամ էլ կառավարությունն օգտվի այդ օրենսդրական իրավունքից»:

Նոր օրենսգրքով նույնպես ցուցակների հետընտրական հրապարակում չի նախատեսվում: Ըստ Սամվել Նիկոյանի, Էլեկտրոնային քվեարկությունը հերիք է թափանցիկության համար. «Եթե որեւիցե մեկը գտնի անհրաժեշտություն, որ ինքը պետք է ցուցակներն էսպես դրանից հետո ուսումնասիրի, ես կարծում եմ, որ որեւիցե խնդիր այդտեղ կարող է եւ չլինել»:

Տեղամաս մտնողի քվեարկության գործընթացն ամբողջ հանձնաժողովը, դիտորդները, վստահված անձինք եւ լրագրողները կտեսնեն համապատասխան էկրանի վրա. «Էլեկտրոնային համակարգը ֆիքսում է, թե ում օգտին, ում ձայն տրվեց։ Դա հնարավորություն է տալիս րոպեների ընթացքում արդյունքն արդեն իմանալ: Եթե կա որեւիցե մեկից բողոք, ապա կարող են արկղը բացել եւ հաշվել, համեմատել էլեկտրոնայինի հետ»:

Պարոն Նիկոյանը վստահեցնում է, որ էլեկտրոնային քվեարկությունը բացառում է նաեւ հանրապետությունից բացակայողների փոխարեն քվեարկելու հնարավորությունը. «Ովքեր դրսում են, բնականաբար չեն կարող ունենալ այդ միասնական քարտը, ID քարտ կլինի, ինչ կլինի եւ այլն, եւ այլն: Եթե չունեն այդ միասնական քարտը, այդ օրը եկել են, կամ նրանց փոխարեն որեւիցե մեկը չի կարող քվեարկել, ուզում է ցուցակը լինի, ուզում է չլինի: Քարտ ստացած մարդը կարող է քվեարկել, վերջ»:

Ընդդիմադիր Արամ Մանուկյանի կարծիքով, ցուցակների հրապարակումը միակ հրատապ հարցը չէ, նախ պետք է մաքրել ընտրական ցուցակները. «Հայաստանը ունիկալ է էն առումով, որ 600-700 հազար մարդ Հայաստանի ընտրական ցուցակներում կա, բայց Հայաստանում չի ապրում»:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29