Լրահոս
Օրվա լրահոսը

Փորլուծության դեմ պայքարեք բնական միջոցներով

Փետրվար 11,2016 11:30

Օրը 2-3 անգամ մի պտղունց մաքուր խնկի փոշին` դիզենտերիայի, միզապարկի քարերի մանրացման, ուռուցքային հիվանդությունների դեմ

Երբեմն մեր օրգանիզմի ինչ-որ բանից պաշտպանական ռեակցիան դրսեւորվում է փորլուծությամբ: Այն կարող է առաջանալ անորակ սննդի, բակտերիալ վարակներով կամ վիրուսներով վարակվելու, կամ թունավորման հետեւանքով: Այդ ժամանակ մասնագետները խորհուրդ են տալիս առաջին օրը ոչինչ չուտել եւ շատ ջուր խմել: Երկրորդ օրը ցանկալի է օգտագործել թեթեւ սնունդ եւ միայն երրորդ օրը կարելի է փորձել վերադառնալ սովորական ճաշացանկին: Բայց վերադառնալուց հետո պետք է բացառել կծու եւ բացահայտ վնասակար սնունդը: Ինչպես նաեւ խուսափել յուղոտ կամ դժվար մարսվող սննդամթերքներից եւ շատ խմոր պարունակող հացամթերքներից:

Փորլուծության ժամանակ որոշ դեղատոմսեր առաջարկում է նաեւ ժողովրդական բժշկությունը:

por8-1

50 գրամ դարչինի փոշու վրա լցնել 0,5 լիտր սպիրտ, թրմել մեկ շաբաթ, պարբերաբար թափահարելով խառնուրդը՝ քամել։ Աղեփքության, վատ մարսողության, սրտխառնոցի եւ լուծի դեպքում խմել 15-20 կաթիլ, ուտելուց առաջ` օրը երեք անգամ` վրայից ջուր խմելով։

Լուծի դեպքում. 0,5 թեյի գդալ աղացած սեւ սուրճը, մի պտղունց կիտրոնի աղը խառնել իրար, վրան կաթեցնել մի քանի կաթիլ ջուր եւ տրորել։ Խմորանման այդ զանգվածին դեղահաբի ձեւ տալով՝ կուլ տալ ջրով։

Լուծի դեպքում վերցնել կաղնու կեղեւ, խնկեղեգի եղեգնային կոճղարմատ` հավասար քանակությամբ։ Խառնուրդից մեկ ճաշի գդալ 30 րոպե թրմել մեկ բաժակ եռման ջրում, խմել 1/4 բաժակ, օրական երեք անգամ։

Արյունային լուծի եւ էնտերոկոլիտի ժամանակ վերցնել 5 գրամ մանդիկ եւ մեկ թեյի գդալ կտավատի սերմ։ Լցնել 200 միլիգրամ ջրի մեջ, եփել 20 րոպե, հովացնել։ Ըմպել մեկական ճաշի գդալ` յուրաքանչյուր երկու ժամը մեկ։

Մաքուր խնկի մի պտղունց փոշին` օրը 2-3 անգամ` մինչեւ ուտելը, օգնում է դիզենտերիայի դեպքում, նպաստում է միզապարկի քարերի մանրացմանը, կանոնավորում է աղեստամոքսային տրակտի գործունեությունը, օգտակար է նաեւ ուռուցքային հիվանդությունների ժամանակ։

Բալի պտուղները օգտակար են լուծի դեպքում։ Չորացրած պտուղների մեջ պնդացնող հատկությունն ավելի ուժեղ է, քան թարմ պտուղների։

Ավելուկի սերմերը օգտագործվում են իբրեւ հակալուծային եւ միզամուղ միջոց։ Մանրացնել եւ օգտագործել ճաշից առաջ, օրը երեք անգամ` 0,5 գրամ չափաբաժնով։ Լավ կլինի վրայից ջուր խմել։

por8-3

Դիզենտերիայի` սուր կամ քրոնիկական կրկնվող վարակիչ հիվանդություն է, որը ուղեկցվում է հաստ աղիքի ախտահարումով, առաջարկվում է ջրին այնքան աղ խառնել, քանի դեռ այն շարունակվում է լուծվել։ Թողնել հեղուկը հանգստանա` հեռացնելով փրփուրը։ Առավոտյան քաղցած վիճակում խմել մեկ ճաշի գդալ այդ հեղուկից եւ քսանչորս ժամ ոչինչ չուտել եւ չխմել։ Բուժումը կարելի է կրկնել հաջորդ օրը։

Օշինդրի հումքը եւ մանդարինի կեղեւը փոշի դարձնել, խառնել հավասար քանակությամբ, ընդունել դիզենտերիայի դեպքում` 1/4 թեյի գդալ ամեն երկու ժամը մեկ, վրայից թթու դրած վարունգի կամ կաղամբի աղաջուր խմել։

Դիզենտերիայի ժամանակ ինչքան էլ  առաջարկվում են բուժման ժողովրդական միջոցներ, չպետք է մոռանալ, որ այդ ժամանակ հիվանդին անմիջապես հոսպիտալացնում են համապատասխան հիվանդանոցում:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
10.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29