Լրահոս
Օրվա լրահոսը

Լույս կտեսնի «Հարրի Փոթեր. Փիլիսոփայական քարը» հայերեն գիրքը (Տեսանյութ)

Փետրվար 18,2016 16:18

Առաջիկայում «Զանգակ» հրատարակչությունն առաջին անգամ լույս կընծայի «Հարրի Փոթեր. Փիլիսոփայական քարը» գրքի հայերեն թարգմանությունը: Այս մասին այսօր «Նյութ» ակումբում լրագրողներին հայտնեց հրատարակչության տնօրեն Էմին Մկրտչյանը: Նրա խոսքով՝ գիրքը սպասված է, ընթերցողները պարբերաբար զանգահարում են եւ հետաքրքրվում՝ երբ է վերջապես այն լույս տեսնելու:

«Զանգակ»-ի տնօրենը գիրքը «խնամքով թարգմանված» որակեց: Նաեւ տեղեկացրեց, որ ժամանակին այն հրատարակվել է ոչ օրինական ճանապարհով. «Երկար բանակցելով գործակալների հետ, վերջապես ստացանք հրատարակելու իրավունքը: Դժվար ստացվեց, որովհետեւ մեր գրաշուկան վստահելի չի համարվում: Տեսնելով մեր աշխատանքը՝ վերականգնվեց վստահությունը եւ պայմանավորվածություն ձեռք բերվեց»:

Harry_Poter-2

Aravot.am-ը Մկրտչյանին հարցրեց, թե որ գրքերն են առավել շատ վաճառվում: «Մանկական գրքերի պահանջարկն է մեծ, նաեւ որոշ չափով գեղարվեստական-թարգմանական գրքերն են պահանջված: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ հրատարակչություններն առաջին անգամ լույս են ընծայում դասական ստեղծագործություններ: Իսկ այն գրքերը, որոնք միջազգային ասպարեզում հանրահայտ են, պահանջարկ ունեն՝ անկախ գեղարվեստական արժեքից»,-ասաց նա:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29