Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Բուկինիստ»-ը գրքեր կնվիրի անցորդներին

Փետրվար 18,2016 17:51

Փետրվարի 19-ին՝ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, նշվում է որպես գիրք նվիրելու օր: Այդ առիթով մի շարք հրատարակչություններ, այդ թվում «Բուկինիստ»-ը, ակցիաներ կկազմակերպեն: Մասնավորապես, մի խումբ երեխաներ հեքիաթների հերոսների հագուստներ կհագնեն եւ գրախանութի դիմաց գիրք կնվիրեն անցորդներին: Այս մասին Aravot.am-ին հայտնեց «Բուկինիստ»-ի տնօրեն Խաչիկ Վարդանյանը:

«Գիրք նվիրելու մշակույթը համազգային տոն է դարձել: Դա հանգուցյալ Լեւոն Անանյանի նախաձեռնությունն էր, որը հետագայում պետական աջակցություն ստացավ եւ այսօր շարժում է դարձել: Գրքասերների շրջանում մի ամբողջ շաբաթ տոն է»,-նշեց Վարդանյանը:

Նա նկատել է, որ բոլորն էլ երբեմն «անիմաստ» նվերներ, այդ թվում՝ գրքեր են ստանում, սակայն գիրքը միշտ գտնում է իր հասցեատիրոջը. «Լավագույն նվերը գիրքն է՝ դա մեր կարգախոսն է: Եթե մեկին գիրք եք նվիրում եւ մտածում, թե որքանով է այն նպատակային, միեւնույն է, այդ գիրքը ձեռքից ձեռք փոխանցվելով՝ ի վերջո գտնում է իր ընթերցողին»:

Խաչիկ Վարդանյանը համամիտ չէ այն կարծիքի հետ, թե համացանցը խոչընդոտում է գրքի տարածմանը. հակառակը, նպաստում է դրան. «Նորագույն տեխնոլոգիաների դերը մեծ է այդ գործում, բայց համոզված եմ, որ տպագիր գիրքը միշտ կլինի»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29