Լրահոս
Օրվա լրահոսը

Կոնգրեսական. Հայկական լոբբին կապ չունի Ադրբեջանից Վաշինգտոնի պահանջների հետ. «Ամերիկայի Ձայն» (Տեսանյութ)

Մարտ 03,2016 10:54

ԱՄՆ-ի կոնգրեսական Քրիս Սմիթի խոսքով, հայկական լոբբին որեւէ կապ չունի Ադրբեջանում մարդու իրավունքների եւ խոսքի ազատության պաշտպանության Վաշինգտոնի պահանջի հետ:

Կոնգրեսականը երկու ամիս առաջ «Ադրբեջանում ժողովրդավարության մասին ակտ» կոչվող օրինագիծ է հեղինակել, որը պատժամիջոցներ է նախատեսում խոսքի ազատության եւ մարդու իրավունքների դեմ խախտումներ գործած ադրբեջանցի պաշտոնյաների դեմ: Ելույթ ունենալով Կոնգրեսում ստեղծված իրավապաշտպան Հելսինկյան հանձնաժողովի լսումների ժամանակ՝ Քրիս Սմիթը նշել է, թե անհրաժեշտ է, որ Բաքուն հարգի մարդու իրավունքները եւ քաղբանտարկյալներին ազատ արձակի.

«Նրանք հայտարարում են, որ օրինագիծը իբր հայկական լոբբին է հեղինակել: Հայերը նույնիսկ տեղյակ էլ չեն եղել այդ օրինագծի մասին, մինչ դրա հրապարակման օրը»:

Հանձնաժողովի լսումներին ներկա ԵԱՀԿ-ի նախագահությունը ստանձնած Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալթեր Շտայնմայերը նշել է, որ ԵԱՀԿ-ը նույնպես պատրաստվում է կոչ անել Ադրբեջանին հարգել մարդու իրավունքներն ու խոսքի ազատությունը:

Արման Թարջիմանյան

Նյութի մանրամասները կարդացեք «Ամերիկայի Ձայն»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031