Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Հարությունյանը «Aeroflot Open»-ում պայքարն ավարտեց 4-րդ հորիզոնականում

Մարտ 10,2016 13:02 Share

Հայաստանի ներկայացուցիչներից առավել հաջող հանդես եկավ «B» խմբում ընդգրկված միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանը, որը եզրափակիչ տուրում առավելության հասավ ռուսաստանից իր հայրենակից, գրոսմայստեր Արթուր Գաբրիելյանի նկատմամբ եւ 6,5 միավորով պայքարն ավարտեց 4-րդ հորիզոնականում:

Ուժեղագույնների խմբում մեր շախմատիստներից լավագույնը գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանն է, որը 5,5 միավորով զբաղեցրեց 29-րդ տեղը:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Ուժեղագույնների խմբում մեր շախմատիստներից լավագույնն ըստ իս՝ միջազգային վարպետ Հայկ Մարտիրոսյանն էր, այն առումով, որ նախնական վարկանիշային ցուցակում լինելով ընդամենը 84-րդը՝ գրավեց 33-րդ տեղը՝ ևս ձեռք բերելով 5 միավոր և թռիչքաձև բարձրացնելով իր վարկանիշը:
    https://www.chess-results.com/tnr205426.aspx?lan=1&art=1&rd=9&fed=ARM&wi=821

Պատասխանել