Լրահոս
Օրվա լրահոսը

Հանդիպումներ`Մալաթիա-Սեբաստիա-ԼՂՀ Քաշաթաղի շրջան համագործակցության շրջանակում

Մարտ 10,2016 12:47

Մայրաքաղաքի վարչական շրջանների և ԼՂՀ շրջանների միջև համագործակցության ծրագրով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչները հերթական անգամ այցելել են ԼՂՀ Քաշաթաղի շրջան, հանդիպել վարչակազմի ղեկավարի տեղակալ Արթուր Մխիթարյանին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ընթացիկ տարվա անելիքները տարբեր ոլորտներում:

Երևանյան պատվիրակության հետ ԼՂՀ այցելած Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մշակութային օջախների սաները Բերձորի և Քաշաթաղի բնակիչների համար հանդես են եկել համերգային ծրագրով: Երևանյան պատվիրակության անդամները հանդիպում են ունեցել նաև Ստեփանակերտի փոխքաղաքապետ Սուրեն Թամրազյանի հետ: Մի շարք զորամասերի հրամանատարներին փոխանցվել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի և դպրոցների մանկավարժների,  աշակերտների և ծնողների պատրաստած նվեր-փաթեթները:

«Բանակ-հասարակություն» կապի ամրապնդմանն ու սերտացմանը նպաստելու համար Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանը պարգևատրվել է պատվոգրով: Պատվոգիր է շնորհվել նաև վարչական շրջանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Լիանա Դավթյանին`մշակութային բազմաբնույթ միջոցառումներ կազմակերպելու համար: Ասկերանի պաշտպանական շրջանի զորամասերի զինվորներին բարձր տրամադրություն են պարգևել Ալ. Աճեմյանի անվան երաժշտական դպրոցի և «Դիսնեյ» արվեստի դպրոցի սաները:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031