Լրահոս
Օրվա լրահոսը

Պետության ողջ վերնախավը կոռումպացված է. «Հայկական ժամանակ»

Մարտ 11,2016 11:26

Նվիրատվության ինստիտուտն Հայաստանում անհամեմատ զարգացած է, քան փոխառություններ տալու ավանդույթը։

Այդպես, ՀՀ Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին, ըստ իր հայտարարագրի, 2011 թ., դեռեւս Զինվորական դատախազ եղած շրջանում, 35 միլիոն դրամ նվիրատվություն են կատարել։ Նրա տիկինը եւս 100 000 դոլար նվիրատվություն է ստացել։

Նվերներ սիրում են նաեւ ՀՀ վերահսկիչ պալատի նախագահը եւ նրա տիկինը՝ Գայանե Սողոմոնյանը, որը նաեւ Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության ղեկավարն է։ Նա 15 000 դոլար նվիրատվություն է ստացել։ Իշխան Զաքարյանին նվիրել են մի ապարանք։

Երբ համացանցով փնտրում էի պաշտոնյաների եւ նրանց նյութապաշտ կանանց նվիրատվությունների մասին տեղեկություններ, զարմացա։ Փորձեք ինքներդ, գրեք քիչ թե շատ հայտնի որեւէ պաշտոնյայի, դատավորի կամ նրա տիկնոջ անունը եւ հարեւանությամբ նշեք «նվիրատվություն» կախարդական բառը, անմիջապես հառնում է սոսկալի մի պատկեր՝ տասնյակ հազարավոր դոլարի նվիրատվությունները՝ պաշտոնյաներին ու նրանց կանանց։

Սա, եթե կուզեք, գանձագողության, հետեւաբար՝ պետական դավաճանության հոդված է։ Պետության ողջ վերնախավը կոռումպացված է: Այսինքն՝ սրանք մարդիկ են, որոնք փողի համար ընդունակ են խախտել Սահմանադրությունը, օրենքները, կաշառքը ներկայացնել իբրեւ «նվիրատվություն»։

Ճաշի սեղանների շուրջ նամուսի ու պատվի գերի այս տղամարդիկ անգամ սեփական կանանց են օգտագործում իրենց կոռումպացվածությունը օրինականացնելու համար, նրանց անունով նվիրատվություններ ձեւակերպում:

Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hakob Margaryan says:

    Երբեմնի “Չլուտ Չփլաղները”, Հայ ժողովրդի միամիտ ու բարի դյուրահավատությունից օգտվելով, իշխանությունը զավթեցին, դառան գել ու գազան ու սկեսեցին երկիրն ու ժողովրդին հոշոտել …

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031