Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես են պղծել եւ յուրացրել Վրաստանի հայկական հուշարձանները. (Ֆոտոշարք)

Մարտ 16,2016 15:39

Հայկական ճարտարապետություն ուսումնասիրող հիմնադրամը հրատարակության է պատրաստում «Վրաստանի հայերեն արձանագրությունները» գիրքը: Այս մասին Aravot.am-ին հայտնեց հիմնադրամի նախագահ, հուշարձանագետ, պատմաբան Սամվել Կարապետյանը: «Արձանագրությունը կամ վիմագիրը բնության մեջ մեկ օրինակով է: Եթե ձեռագրերն ունեն արտագրված կրկնօրինակներ, ապա վիմագիրը մեկն է: Եթե մեկ վիմագիր ոչնչանում է, պատմությունից ջնջվում է այդ մեկ էջը: Հետեւաբար, վիմագրերը պետք է «հավաքել», որովհետեւ ենթարկվում են ժամանակի եւ բնության ներգործությանը, նաեւ միտումնավոր ոչնչացվում են»,-խոսելով վիմագրերի կարեւորության մասին` ասաց Կարապետյանը:

FILE5410 FILE5409

Նա նկատեց, որ Վրաստանի պարագայում վերջին երկու տասնամյակում հայերեն արձանագրություններն առավելապես միտումնավոր են ոչնչացրել` ձգտելով Վրաստանում ջնջել հայկական հետքը. «Օրինակ` Թբիլիսիի հարակից գյուղերից մեկում գտնվող Սուրբ Գեւորգ վանքը, որը Ներսիսյան դպրոցի համար կարեւոր նշանակություն ուներ: Վանքը շատ ուխտավորներ ուներ, եւ հասույթը փոխանցվում էր Ներսիսյան դպրոցին: Հայկական նշանավոր այդ վանքում հիմա վրաց հոգեւորականությունն է հաստատվել: Քանդել են եկեղեցու բեմը, ոչնչացրել հայկական խորհրդանշաններն ու արձանագրությունները: Որտեղ հայերեն տառ են տեսել` քերել են»:

FILE5406 FILE5412

Հուշարձանագետի խոսքով` վրացիները շատ լավ գիտեն` ինչ սրբավայր են յուրացրել, անգամ հայկական համարանիշերով ավտոմեքենա տեսնելիս խառնվում են իրար. «Ինչպես ասում են` «գող` սիրտը` դող»: Իրենք գիտեն` ինչ են արել»:

FILE5408 FILE5407

Մեր զրուցակիցը նշեց, որ Վրաստանում ոչնչացրել են նաեւ հայկական գերեզմանոցների եւ հին տների արձանագրությունները. «Թբիլիսիի Սուրբ Խաչ հայկական եկեղեցին էլ է յուրացվել: Խորհրդային տարիներին դեղատան պահեստ էր: Քանի անգամ գնացել եմ` փակ է եղել: Իսկ 2012 որ գնացինք` ինչ պատմություն եղավ… մոմավաճառը միանգամից հարձակվեց, թե` «մի նկարեք, չի կարելի»: Քանդել են բեմը, վրացական արձանագրություններով որմնանկարներ արել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031