Լրահոս
Օրվա լրահոսը

Լորիս Ճգնավորյանի որդին մեկ տարով բանակից կազատվի

Մարտ 23,2016 18:15

Էմմանուել Ճգնավորյանը, որը հայտնի դիրիժոր Լորիս Ճգնավորյանի որդին է, մինչեւ 2016 թվականի ձմեռային զորակոչը կազատվի պարտադիր զինվորական ծառայությունից: Այս մասին տեղեկանում ենք կառավարության վաղվա նիստի օրակարգից: Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը վարչապետին կհայտնի, որ Էմմանուել Ճգնավորյանի զինվորական ծառայությունը կհետաձգվի նրա մշակութային գործունեությամբ պայմանավորված:

Ըստ Հասմիկ Պողոսյանի, Էմմանուելը երիտասարդ ջութակահար է, միջազգային եւ հանրապետական մրցույթների բազմակի դափնեկիր, բացառիկ ընդունակություններով ու խոստումնալից ապագայով երաժիշտ: Նախագծից նաեւ տեղեկանում ենք, որ նրա համար միջնորդել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Շ. Շահինյանը, որը հաշվի առնելով հայ երաժշտարվեստը Հայաստանում եւ արտերկրում ըստ արժանվույն ներկայացնելու հանգամանքը` առաջարկել է  Էմմանուել Լորիսի Ճգնավորյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրամադրել տարկետում մինչեւ 2016 թվականի ձմեռային զորակոչը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    2016-ի ձմեռային զորակոչից հետո, Էմմանուելը այլես չի լինելո՞ւ երիտասարդ ջութակահար, միջազգային եւ հանրապետական մրցույթների բազմակի դափնեկիր, բացառիկ ընդունակություններով ու խոստումնալից ապագայով երաժիշտ:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031