Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԱԿ Լիբանանի Շրջանային Վարչութիւնը կոչ կ՛ուղղէ միջազգային ընտանիքին

Ապրիլ 04,2016 08:57 Share

ՌԱԿ Լիբանանի Շրջանային Վարչութիւնը խստիւ կը դատապարտէ Լեռնային Ղարաբաղի դէմ Ազրպէյճանի շաբաթավերջի յարձակումները, որոնք ինչպէս միշտ՝ առանց դրդապատճառի անցան զինուորական գործողութիւններու շփման գիծի ամբողջ երկայնքին, նախաձեռնելով լայնածաւալ ոտնձգութիւններ եւ թիրախ դարձնելով ոչ միայն Ղարաբաղի Պաշտպանութեան Բանակը, այլ նաեւ անմեղ քաղաքացիները:

Ի տես այս անհանդուրժելի եւ չափազանց վտանգաւոր երեւոյթին, ՌԱԿ Լիբանանի Շրջանային Վարչութիւնը կոչ կ՛ուղղէ միջազգային ընտանիքին եւ ի մասնաւորի Եւրոպայի Ապահովութեան եւ Համագործակցութեան Խորհուրդի (ԵԱՀԽ) Մինսքի Խումբին, չբաւարարուիլ սոսկ ինքնազսպումի կոչերով այլ անմիջական եւ գործնական քայլեր ձեռնարկելու՝ զսպելու համար ազերիական գրգռութիւնները, որոնք կը հանդիսանան 1994 թուականի զինադադարէն ասդին կատարուող՝ ամենալայնածաւալ յարձակումները
Լեռնային Ղարաբաղի դէմ:

Այս առիթով ՌԱԿ Լիբանանի Շրջանային Վարչութիւնը իր խորին ցաւակցութիւնները կը յայտնէ Հայ բանակային եւ քաղաքացի զոհերու ընտանիքներուն ու շուտափոյթ ապաքինում բոլոր վիրաւորներուն:

Կեցցէ՛ Հայ Բանակը:

ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ ԼԻԲԱՆԱՆԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930