Լրահոս
Օրվա լրահոսը

«Ստահա՛կ, իսպանացի ջեբկիր». Նաիրա Զոհրաբյանը՝ ԵԽԽՎ նախագահին

Ապրիլ 04,2016 13:05

Այսօր ԱԺ նիստում ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը կոշտ արտահայտվեց ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի մասին: Նրա խոսքերով՝ միջազգային հանրության համար էլ այլեւս պարզ է, որ Ադրբեջանը ահաբեկչական պետություն է, իսկ ահաբեկիչները ուժից բացի՝ այլ լեզու չեն հասկանում. «Մեր ԱԺ-ն պետք է ինչ-որ կերպ արձագանքի նաեւ ԵԽԽՎ նախագահի պաշտոնը զբաղեցրած իսպանացի ջեբկիր Պեդրո Ագրամունտի խայտառակ հայտարարություններին: Նա իր այդ հայտարարությամբ դարձել է ռազմական հանցագործ Ալիեւի հանցակիցը: Մի պաշտոնյա, որ ի պաշտոնե պարտավոր է լինել 47 անդամ երկրների նախագահը, երեկ սատար է կանգնում Ադրբեջանին՝ իր անմիջական աջակցությունը հայտնելով ռազմական հանցագործ Ադրբեջանին, ընդամենը մեկ օր Ադրբեջանի հսկողության տակ գտնված Թալիշ գյուղի սպանդին»: 

Նա «ստահակ» անվանեց Պեդրո Ագրամունտին:

Իսկ ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանն ասաց, որ երեկ երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Ագրամունտի հետ ու տեղեկացրել ադրբեջանական ագրեսիվ քաղաքականության մասին. «Փորձել եմ բազմակողմանի տեղեկատվություն պատրաստել եւ տեղեկացնել ԵԽԽՎ առաջնային դերակատարություն ունեցող նախագահական կոմիտեի, բյուրոյի անդամներին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930