Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյանն առաջարկում է սահմանապահ գյուղերի բնակիչներին զենք տալ (Տեսանյութ)

Ապրիլ 04,2016 13:46

Արամ Մանուկյանը ցավակցեց զոհերի ծնողներին՝ ասելով,որ նրանք բոլորը հերոսներ են, արժանապատվորեն պահել են հայրենիքի սահմանը: Բոլոր զոհերը սրբացել են՝ միանալով Արցախյան ազատամարտի սուրբ նահատակներին. «Մեր անափ ցավի հետ միասին` լի ենք հպարտության զգացումով: Ցանկացած սուրբ նահատակ պատմական, ազգային հպարտություն է: Այդ հպարտությունն առաջին հերթին ծնողներին է: Ուզում ենք հավաստել, որ ծնողների կողքին ենք: Այդ անչափ ցավի հետ ունենք հպարտության զգացում, որ ծնվել են հերոսներ»:

ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն էլ ասաց, որ այսօր այցելել են հոսպիտալում վիրավոր տղաներին. «Մեկը մեկից հերոսական, մեկը մեկից ամուր»:

Ալեքսանդր Արզումանյանն իր զորակցությունը հայտնեց ԼՂՀ ՊԲ-ին, որը ագրեսորին պարտադրում է խաղաղություն. «Վստահ եմ, որ հաջողությամբ իրականացնելու է իր այդ վեհ առաքելությունը»:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի խոսքերով. «Այն, ինչ տեղի ունեցավ՝ անսպասելի չէր, մենք գիտեինք, որ մի օր Բաքուն նորից դիմելու է այս արկածախնդրությանը, նորից թերագնահատելու է մեզ, գերագնահատելու է իր ուժերը: Սա նորություն չի մեր պատմության մեջ:

Բոլոր խմբակցություններն այս հարցի հետ կապված դատապարտեցին Ադրբեջանի պահվածքը եւ իրենց զորակցությունը հայտնեցին մեր զինվորներին»:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հիշեցրեց առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքերը եւ հայտարարեց, որ անկախ գործող իշխանությունների հետ ունեցած հակասություններից՝ ՀՀ-ին եւ ԼՂՀ-ին սպառնացող արտաքին ագրեսիայի եւ վտանգի դեպքում պատրաստ ենք միավորվել՝ ագրեսիան հետ մղելու գործում. «Մեր բանակի զինվորների ոգին անկոտրում է: Ագրեսորին ետ մղելու գործում գլխավոր երաշխիքը հենց այդ հայրենասիրական ոգին է, որ այսօր միավորում է ամբողջ հայությանը»:

Նաիրա Զոհրաբյանն առաջարկ արեց, որ սահմանապահ գյուղերին տրամադրվեն որոշակի քանակությամբ զենք կամ գյուղացիներին թույլ տան, որ իրենց ունեցած զենքերը օրինականացնեն. «Թող գյուղապետի մոտ կամ մի տեղ գյուղը բազա ունենա, որ նրանք, ովքեր ունեն դրա անհրաժեշտությունը, կրեն զենք»:

Էդուարդ Շարմազանովը հորդորեց Կորյուն Նահապետյանին, որ առաջարկը քննարկեն եւ անդրադառնան դրան:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930