Լրահոս
Օրվա լրահոսը

«Ստեփանակերտից բողոքում են, թե ա՛յ ձեր ցավը տանեմ, հյուրանոցներում էլ տեղ չկա». Շուշան Պետրոսյան (Տեսանյութ)

Ապրիլ 04,2016 14:03

«Բանակում հրաշք մթնոլորտ է: Եթե առաջ չգիտեինք՝ ինչ կլինի, հիմա լավ գիտեն, պատրաստ են, սպասում էին սրան: Այս չդադարող, անհասկանալի վիճակին վերջապես պետք է վերջակետ դրվի: Որ տեսնեք իրենց ոգին, ինչի՞ մասին է խոսքը՝ Գանձակն է առջեւում: Նրանց ոգին աննկարագրելի է»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում այսպես նկարագրեց բանակում այս օրերին մթնոլորտը ՀՀԿ խմբակցության պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը:

Նա հարցազրույցի ընթացքում չէր կարողանում զսպել արցունքները, հուզվում էր, ձեռքերով փակում դեմքը, որ չարտասվի:

«Մեկ-մեկ խոսում եմ, ասում եմ՝ հոգնա՞ծ եք, տղերք: Ասում են՝ ի՞նչ հոգնել, հիմա հոգնել չկա, չենք կարող հոգնել: Փառք ու պատիվ մեր զինվորներին, մեր վետերաններին, ժողովրդին: Ստեփանակերտից զանգում բողոքում են, թե այ ձեր ցավը տանեմ, հյուրանոցներում էլ տեղ չկա, էս կամավորները որ գնում են, դժվարը տեղավորելն է իրենց»:

Նա ասաց, որ իրեն շատ կանայք են դիմում, որ անդամագրվեն՝ առաջնագիծ գնալու. «Հարսիկիցս սկսած՝ բոլորը: Հարսս շատ լավ կրակում է: Մենք մնանք ռեզերվ: Այնպիսի առյուծներ ունենք, որ մեզ հերթ չի հասնի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930