Լրահոս
Օրվա լրահոսը

Հերմինե Նաղդալյան. ԵԽԽՎ նախագահը պարզապես կատարում է այն պատվերները, որը ստանում է միակողմանի և անձնական շահերից ելնելով

Ապրիլ 04,2016 15:38

«Ես ասել եմ, որ իր այդ հայտարարությունը միակողմանի է և նպաստում է լրացուցիչ լարումների և սրացումների»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն`անդրադառնալով ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի հայտարարությանը`ղարաբաղաադրբեջանական սահմաններում ծավալվող ռազմական գործողությունների մասին:

Տիկին Նաղդալյանն ասաց, որ իր հետ զրույցում ԵԽԽՎ նախագահը վկայակոչել է տարբեր ժամանակներում ԵԽԽՎ-ի կողմից ընդունված բանաձևերը: Դա, ըստ Հերմինե Նաղդալյանի, վկայում է այն, որ Արգամունտը ականջալուր լինելու ցանկություն չունի. «Պարզապես կատարում է այն պատվերները, որը ստանում է միակողմանի և անձնական շահերից ելնելով»:

«Նկատեք, որ նույն Մինսկի խումբը վերջին տարվա ընթացքում արդեն, կարծես աստիճանաբար, ձերբազատվում էր նման պահվածքից: Հնարավոր է, որ դրան նպաստում են Ադրբեջանի անխոհեմ քաղաքականությունը և անտեղի մեղադրանքները, ինչն էլ բերեց նրան, որ Մինսկի խմբի համանախագահները որոշակիորեն փոխել էին իրենց հայտարարությունների բնույթը, և վերջին շրջանում փորձում էին առավել հասցեական մատնանշել գործողությունների հեղինակին»,- ասաց Հերմինե Նաղդալյանը` պատասխանելով հարցին`ի՞նչ կեցվածք կորդեգրի հայկական կողմը, եթե միջազգային հանրությունը շարունակի հավասարության նշան դնել կողմերի միջեւ:

ԱԺ փոխխոսնակը կարծում է, որ այս իրավիճակում բավական կարեւորվում է այն, որ ադրբեջանական կողմը դեմ էր արտահայտվել շփման գծում տեսախցիկների տեղադրմանը, հետաքննության մեխանիզմների հիմնադրմանը: Ըստ նրա, սա ակնհայտ ցույց է տալիս, թե ո՞վ է շահագրգիռ կողմը: ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունը քննարկում է, թե ապրիլյան նստաշրջանում ինչ քայլեր ձենարկի Ագրմունտի դեմ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930