Լրահոս
Օրվա լրահոսը

Ցավում ենք և հպարտանում. գյումրեցի երեք զինծառայողների հոգեհանգիստը՝ սուրբ Նշան եկեղեցում

Ապրիլ 09,2016 11:52

Այսօր ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է զոհված զինծառայողներ, գյումրեցիներ շարքային Գեւորգ Գագիկի Վարդանյանի (ծնված 1996թ.), Տիգրան Արամի Աբգարյանի (ծնված 1996թ.) եւ լեյտենանտ Հրաչ Վարդանի Գալստյանի (ծնված 1991 թ.) լուսանկարները եւ տեղեկություններ նրանց հոգեհանգստի եւ հուղարկավորության վերաբերյալ: Տեղեկացնենք, որ մեր երեք հերոսների անունները արդեն իսկ հրապարակված էին մեր բոլոր զոհերի ցանկում, որ տրամադրել էին Արծրուն Հովհաննիսյանը եւ ԼՂՀ ՊՆ-ից:

Գեւորգ Վարդանյանի, Տիգրան Աբգարյանի եւ Հրաչ Գալստյանի հոգեհանգիստը տեղի 2կունենա Գյումրու Սբ. Նշան եկեղեցում՝ 09.04.2016թ. ժամը 18: 00, Հուղարկավորությունը`10.04.2016թ. ժամը 14:00:

 

Մեր բոլոր այն հերոս զոհերի անունները, որոնք արդեն իսկ հրապարակվել են, եւ նրանց մասին տեղեկությունները կարող եք կարդալ այստեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930