Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Թանկյանի կոչը

Ապրիլ 09,2016 12:02

Աշխարհահռչակ երաժիշտ, «Sustem of a Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը, ֆեյսբուքյան իր էջում  հրապարակելով զոհված հայ քաջորդիների մասին «Փարոս» հիմնադրամի հոդվածը՝ կոչ է արել աջակցել նրանց  ընտանիքներին:

«Ես որոշել եմ գումար նվիրաբերել շահույթ ստանալու նպատակ չհետապնդող այս հիանալի կազմակերպությանը՝ «Փարոս» հիմնադրամին, որը հասույթը 100 տոկոսով փոխանցում է տուժած ընտանիքներին։ Խրախուսում եմ բոլոր նրանց, ովքեր աջակցելու ցանկություն ունեն։

Եվ բոլոր այն ադրբեջանցիներին, որոնց Ադրբեջանի ԱԳՆ շռայլորեն վճարում է իմ էջին վիրավորական կամ սադրիչ խոսքեր գրելու համար, տեղեկացնում եմ՝ ես ջնջելու եւ արգելափակելու կոճակները շատ եմ սիրում։

Խաղաղություն բոլորին»,-գրել է Թանկյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930