Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք ի՞նչ գործ ունենք ծագումով թուրք Նազարբաեւի եւ Բելառուսի ապերախտ ղեկավարության հետ»

Ապրիլ 10,2016 11:13

Այսօր՝ ապրիլի 10-ի առավոտյան մեզ զանգահարեց սահմանամերձ Ոսկեվան գյուղից կենսաթոշակառու, երկարամյա ուսուցիչ Սերյոժա Ալեքսանյանը: Նա վրդովված էր ԵՏՄ նիստը Երեւանից Մոսկվա տեղափոխելու Ղազախստանի նախագահ Նազարբաեւի առաջարկից, հայ-ադրբեջանական հակամարտության հարցում Բելառուսի  ղեկավարության դիրքորոշումից.

Նա ասաց. «Մենք ինչ գործ ունենք ծագումով թուրք Նազարբաեւի, Բելառուսի ապերախտ ղեկավարության հետ:  Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից, ԵՏՄ-ից եւ իր հարաբերությունները Ռուսաստանի հետ շարունակի երկկողմ պայմանագրերով:  Ռուսաստանի հետ գործակցելով՝ պետք է  սերտ հարաբերություններ հաստատենք ԱՄՆ-ի , Եվրամիության, Չինաստանի եւ այլ երկրների հետ»:

Նշենք, որ Ս. Ալեքսանյանը ռուսաց լեզվի ուսուցիչ է, ռուսական մշակույթի գիտակ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930